Տիկին Գայանեն հացադուլ է հայտարարել, իրեն թույլ էր զգում, սպասում է Աշոտ Փաշինյանի հետ առերեսմանը
Քիչ առաջ դուրս եկա ՁՊՎ-ից, ուր երեկ 05:00-ից Էրէբունի հիվանդանոցից տեղափոխել են տիկին Գայանեին։
Հայտնեմ, որ տիկին Գայանեն հացադուլ է հայտարարել, իրեն թույլ էր զգում, սպասում է Աշոտ Փաշինյանի հետ առերեսմանը։
Տիկին Գայանեն ևս մեկ անգամ վերահաստատեց, որ Աշոտին առևանգելու նպատակ չի ունեցել, հակառակ դեպքում մեքենայի ընթացքի ժամանակ կարգելափակեր դռները և միայնակ չէր լինի։ Աշոտի հետ հանգիստ խոսել են, և իր համար անսպասելի զրույցի կեսից Աշոտը իրեն նետել է մեքենայից, անգամ չի առաջարկել կանգնեցնել մեքենայի ընթացքը։ Չնայած այս ամենին, տիկին Գայանեն վստահ է, որ Աշոտի մոտ թյուրըմբռնում է եղել և առերեսման ժամանակ ամեն ինչ կբացահայտվի։
Անասելի ծանր էր տեսնել հայրենիքի համար ամենաթանկը տված ու ամենադաժան տանջանքների միջով անցած կնոջը ՁՊՎ-ի պատերի ներսում…

Ագնեսսա Խամոյանի ֆեյսբուքյան էջից