Եվրամիությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է ընդունել
Եվրամիության խորհուրդն ԱԳՆ ղեկավարների մակարդակով այսօր հաստատել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցները։ Այս մասին Լյուքսեմբուրգում կայացած նախարարական հանդիպումից հետո հայտնել է Եվրամիության՝ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը։
«ԵՄ–ն փակել է իր տարածքն իրանցի 29 պաշտոնյաների դեմ, որոնք պատասխանատվություն են կրում մարդու իրավունքների խախտման և ընդդիմության հետապնդման համար»,–ընդգծել է նա։
«ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը հաղորդում է, որ պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն այսօր՝ ԵՄ պաշտոնական տեղեկագրի հրապարակումից հետո։