Լրահոս

11.10.2011 10:04


Պաղեստինի և Իսրայելի ղեկավարները համաձայնել են հանդիպել

Ինչպես հայտնում է «AFP»–ն, Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը, որը այցով Կոլումբիայում է,  հայտարարել է, որ պատարսատ է «ցանկացած պահի» վերսկսել Իսրայելի  հետ  բանակցությունները։

Ավելի  վաղ հաղորդվում էր, որ Իսրայելն  էլ է ընդունել մերձավորարևելյան կարգավորման հարցերով քառյակի (Ռուսաստան, ԱՄՆ, ՄԱԿ և Եվրամիություն) առաջարկությունը՝ վերսկսել բանակցությունները Պաղեստինի հետ։ «Ռոյթերսի» հաղորդմամբ՝ երկրի  վարչապետ Բինյամին Նեթանյահուն ԵՄ–ի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնին հայտնել է, թե «երջանիկ կլինի ցանկացած ժամանակ» հանդիպել Աբբասի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը