Նիկոլ Փաշինյանը, Վահագն Խաչատուրյանը, Ալեն Սիմոնյանը ու նրանց ընտանիքի անդամները անվճար բժշկական օգնություն կստանան
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում չզեկուցվող հարցերի շարքում ընգրկված է նախագիծ, համաձայն որի՝ ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը և նրանց ընտանիքի անդամները կստանան պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն։«Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի եվ նրանց ընտանիքի անդամների՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին բժշկական օգնություն ու սպասարկման կազմակերպման եւ ֆինանսավորման մասին» նախագծի իմնավորման մեջ նաև նշվում է, թե իրավական ակտի ընդունումը հնարավորություն կտա կանոնակարգել պետության կողմից երշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով Հայաստանի Հանրապետության նախագահի և նրա ընտանիքի անդամների (ամուսին, ծնող), Հայաստանի Հանրապետության վարչապետի և նրա ընտանիքի անդամների (ամուսին, ծնող) և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի և նրա ընտանիքի անդամների (ամուսին, ծնող) բժշկական օգնությունը և սպասարկումը։
Նախագծի ընդունմամբ ըստ հիմնավորման՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի 2023 թվականի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: