Ձերբակալված Գայանեի ինքնազգացողությունը վատացել է. նա հոսպիտալացվել է, այնուհետև տեղափոխվել ՁՊՎ (տեսանյութ)
Աշոտ Փաշինյանի գործով ձերբակալված,պատերազմում զոհված Ժորայի մոր՝Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը Շենգավիթի քննչական կոմիտեում վատացել է։
Նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն:
***
Զոհված զինծառայող Ժորայի մայրիկին՝ Գայանե Մարտիրոսյանին Էրեբունի ԲԿ-ից տեղափոխել են ձերբակալվածներին պահելու վայր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Երեկ գիշերվա հազարին տիկին Գայանեին Էրեբունի ԲԿ-ից տեղափոխել են ՁՊՎ՝ ձերբակալվածներին պահելու վայր։ Տեղափոխել են՝ հիվանդանոցի բազմաթիվ մուտքերից մեկով, որի առջև այդ պահին մարդիկ չեն եղել։
Այսօր նախատեսվում է տիկին Գայանեի առերեսումը Աշոտ Փ.-ի հետ, որը պնդում է, թե տիկին Գայանեն իրեն առևանգել է։
Հ․Գ. «Անհայտ» ճանապարհով ՀԺ-ի տրամադրության տակ հայտնված «հայտնի» տեսագրությունը դիտած մարդկանց ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ մեքենայում այդ պահին եղել են միայն երկու անձ՝ տիկին Գայանեն (վարորդ) և Աշոտ Փ.-ն (ուղևոր): Վերջինս պնդում է, որ այդ պահին ինքն առևանգված է եղել»,-գրել է նա։
Ձերբակալված Գայանեի ինքնազգացողությունը վատացել է. նա հոսպիտալացվել է, այնուհետև տեղափոխվել ՁՊՎ (տեսանյութ)
Աշոտ Փաշինյանի գործով ձերբակալված, պատերազմում զոհված Ժորայի մոր՝ Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը Շենգավիթի քննչական կոմիտեում վատացել է։