Հայտարարվեց, որ վարչապետ կոչեցյալի ժառանգորդին առևանգել են։ Պատկերացրեցի տասնյակ թիկնեղ, դիմակավոր երիտասարդների, թե ինչպես են մի կողմ հրում թիկնապահներին, ոլորում Աշոտիկի ձեռքերը, գլխին պարկ քաշում և հրելով առանց պետհամարանիշներ մեքենայի մեջ, անհետանում։
Բայց, պարզվում է՝ սա հերթական գարշաբեմադրությունն էր։
Հարցեր․
1. Ի՞նչ գործ ուներ Աշոտիկը այն վայրում, որտեղ զոհված զինծառայողների ծնողներն էին։
Ի տարբերություն իր ծնողների, քույրերի՝ միթե՞ այդքան քաջ է Աշոտիկը, որ նույնիսկ հեռվից, նրան չեն հսկում թիկնապահները։ Եթե նույնիսկ նա չուզենար, նրա ծնողները թույլ չէին տա։
Աշոտիկին ոչ ոք չի ստիպում նստել մեքենա, նա հանգիստ, ինքնակամ է գնում և նստում։
Մեքենայում եղել է միայն զոհվածի մայր՝ կին վարորդը։ Հետևաբար, անհնար է, որ Աշոտիկը բռնության ենթարկված լիներ։
5. Երբ Աշոտիկը «սարսափահար» թռչում է մեքենայից, այդ ո՞վ անմիջապես հայտնվեց և այդ դրվագը նկարահանեց։
Ամփոփում․
Սա հերթական գարշաբեմադրությունն էր՝ նման Աբաջյանի, ցեղասպանության պապիկներին, ոտքեր համբուրող Աշոտի տատիկներին և այլ կեղծ հերոսների։
Սակայն, այս գարշաբեմադրությունը խփեց նախորդների բոլոր ռեկորդները՝ վարկաբեկելով զոհերի ծնողներին և օգտագործելով սեփական որդուն։
Առևանգո՞ւմ, թե՞ հերթական գարշաբեմադրություն
Դիտարկում
Հայտարարվեց, որ վարչապետ կոչեցյալի ժառանգորդին առևանգել են։ Պատկերացրեցի տասնյակ թիկնեղ, դիմակավոր երիտասարդների, թե ինչպես են մի կողմ հրում թիկնապահներին, ոլորում Աշոտիկի ձեռքերը, գլխին պարկ քաշում և հրելով առանց պետհամարանիշներ մեքենայի մեջ, անհետանում։
Բայց, պարզվում է՝ սա հերթական գարշաբեմադրությունն էր։
Հարցեր․
1. Ի՞նչ գործ ուներ Աշոտիկը այն վայրում, որտեղ զոհված զինծառայողների ծնողներն էին։
5. Երբ Աշոտիկը «սարսափահար» թռչում է մեքենայից, այդ ո՞վ անմիջապես հայտնվեց և այդ դրվագը նկարահանեց։
Ամփոփում․
Սա հերթական գարշաբեմադրությունն էր՝ նման Աբաջյանի, ցեղասպանության պապիկներին, ոտքեր համբուրող Աշոտի տատիկներին և այլ կեղծ հերոսների։
Սակայն, այս գարշաբեմադրությունը խփեց նախորդների բոլոր ռեկորդները՝ վարկաբեկելով զոհերի ծնողներին և օգտագործելով սեփական որդուն։
Հանուն ի՞նչի․․․ Շուտով կիմանանք։
Ավետիք Իշխանյան