Քաղաքական

17.05.2023 18:12


Զոհված զինծառայողի մայրը ձերբակալվել է․ լարված իրավիճակ (տեսանյութ)

Զոհված զինծառայողի մայրը ձերբակալվել է․ լարված իրավիճակ (տեսանյութ)

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ձերբակալված ծնողներին տարել են Շենգավիթի ոստիկանություն։ Գնում եմ այնտեղ»։

Ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով Մելիքյանը տեղեկացրել է, որ ծնողներին տարել են «Որդիների կանչ» ՀԿ շենքի մոտից։

«Կարմիր բերետավորների և քաղաքացիական հագուստով ոստիկանների մեծ խումբ էր կանգնած։ Ձերբակալել են Աշոտ Փաշինյանի առևանգման կասկածով։ Շատ կասկածելի գնահատական է։ Այդպես չեն առևանգում»,-ասել է Մելիքյանը։

Նա նշել է, որ ձերբակալված ծնողների մոտ չեն թույլատրում ո՛չ փաստաբանների, ո՛չ ԱԺ պատգամավորների մուտքը․

«Դա խայտառակ ապօրինություն է։

Իրավիճակը Շենգավիթի ոստիկանության մոտ լարվում է»։

***

Աշոտ Փաշինյանի գործով 4 ձերբակալված կա։ Լրագրողների հետ զրույցում նշեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նրա խոսքով` ձերբակալվածների թվում են Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Մարտիրոսյանը, Մխիթար Գալեյանի հայր Գարիկ Գալեյանը և Ժորա Սահակյանի հայր Վահիդ Սահակյանը և Վիգեն Ազատյանը` Արման Ազատյանի հայրը։

«Եղել է խայտառակ ուժի կիրառում, ձեզ հայտնի վատ ձևով են բերել` ձեռնաշղթաներով»,–մանրամասնեց Ռուբեն Մելիքյանը։

***

Զոհված զինծառայողների ձերբակալված 4 ծնողներից 3-ը աատ արձակվեցին, իսկ զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը շարունակում է մնալ ձերբակալված:

***

«Որդիների կանչ» կազմակերպությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Ներկա պահին մամուլում շրջանառվող ինֆորմացիային ի պատասխան

Լուրեր են տարածվում, թե իբր «Որդիների Կանչ» սոցիալ-հայրենասիրական Հասարակական Կազմակերպության անդամները առևանգել են Աշոտ Փաշինյանին։

Պետք է պարզաբանենք և հստակեցնենք մեկ բան, որ նշված երիտասարդը իր ոտքով-ձեռքով է նստել մեր հերոսամայրերից մեկի մեքենան, այնուհետև մեզ համար անհասկանալի պատճառով իրեն նետել մեքենայից։

Եռաբլուրում, սեպտ. 21-ի գործով հերթական դատական նիստից հետո «Որդիների Կանչ» ՀԿ-ի անդամները դատարանից դուրս գալուց պատահաբար հանդիպել են Աշոտ Փաշինյանին։

Բացառապես մայրերով մոտենալով Ա. Փաշինյանին առաջարկել են նստել իրենց իսկ մեքենան, խոսել և միասին գնալ Եռաբլուր։

Աշոտ Փաշինյանը առանց առարկումների, առանց որևիցե մեկի միջամտության նստել է մայրերից մեկի մեքենան և ճանապարհ ընկել դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն։
Այնուհետև ճանապարհին այդպես էլ մեզ համար անհասկանալի պատճառով Ա. Փաշինյանը իրեն դեն է նետել ավտոմեքենայից։

Մեքենայի մեջ եղել են միայն տվյալ հերոսածին մայրը և Աշոտ Փաշինյանը։

Մնացած բոլոր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»։

Այս խորագրի վերջին նյութերը