Քաղաքական

17.05.2023 18:02


Մոսկվայում կկայանան հայ-ադրբեջանական բանակցություններ (տեսանյութ)

Մոսկվայում կկայանան հայ-ադրբեջանական բանակցություններ (տեսանյութ)

Մոսկվայում մայիսի 19-ին տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: Բացի դրանից, կկայանան նաև առանձին բանակցություններ Երևանի և Բաքվի միջև։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենան եռակողմ և առանձին երկկողմ հանդիպումներ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների միջև: Առանձին կանցկացվեն հայ-ադրբեջանական երկկողմ բանակցություններ խաղաղության պայմանագրի շուրջ»,-ասել է դիվանագետը:

«Ակնկալում ենք, որ սպասվող շփումները կնպաստեն Բաքվի և Երևանի միջև վիճելի հարցերի կարգավորմանը, փոխընդունելի լուծումների որոնմանը և, ընդհանուր առմամբ, կողմերի միջև վստահության մակարդակի բարձրացանը, Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը»,-ասել է Զախարովան:

Այս խորագրի վերջին նյութերը