Քաղաքական

17.05.2023 14:13


Սոթքում վիրավորված 8 զինծառայողներից երկուսի վիճակը ծանր է

Սոթքում վիրավորված 8 զինծառայողներից երկուսի վիճակը ծանր է

Մայիսի 11-ին և 12-ին Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական հարձակման հետևանքով վիրավորում ստացած ութ զինծառայողներից մեկը դուրս է գրվել և բուժումը շարունակում է ամբուլատոր կարգով։ Այս մասին «Զինուժ»-ին պատմել է ՀՀ ԶՈՒ ռազմական բժշկական վարչության պետ Գեղամ Փաշիկյանը։

«Մնացած յոթ զինծառայողներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր, մնացածինը՝ բավարար։ Ծանր վիճակում գտնվող զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, ստանում են համապատասխան բժշկական օգնություն»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի Զինված ուժերը հայկական դիրքերի ուղղությամբ կիրառել էին հրետանի, ականանետ, ԱԹՍ-ներ։

Հայկական կողմն ունի 1 զոհ, 8 վիրավոր։

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը