Քաղաքական

17.05.2023 14:04


Լաչինի միջանցքում մարդասիրական աշխատանքները դադարեցված են, ԿԽՄԿ-ն որոշումներ կայացնողների հետ ընթացակարգերը հստակեցնում է

Լաչինի միջանցքում մարդասիրական աշխատանքները դադարեցված են, ԿԽՄԿ-ն որոշումներ կայացնողների հետ ընթացակարգերը հստակեցնում է

Ապրիլի 29-ից ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախ հումանտիար օգնություն չի տրամադրվում, իսկ հրատապ բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդներին Արցախից ՀՀ տեղափոխել չեն կարողանում։ ԿԽՄԿ-ն դադարեցրել է Լաչինի միջանցքով մարդասիրական գործունեությունը։ ԿԽՄԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում պարզաբանեցին, որ ժամանակավոր դադարեցումը կապված է տեղաշարժերի հետ կապված որոշակի ընթացակարգերի հստակեցման հետ։

«Այս պահին երկխոսություն որոշում կայացնողների հետ ընթանում է, որ գանք համաձայնության և մեր մարդասիրական աշխատանքները վերսկսվեն։ Որոշակի ճշտումներ ենք իրականացնում՝ ընթացակարգերի վերաբերյալ և այդ առնչությամբ ժամանակավորապես դադարեցված է մեր աշխատանքը՝ Լաչինի միջանցքում»,-նշեցին ԿԽՄԿ-ից։

Այս խորագրի վերջին նյութերը