Քաղաքական

17.05.2023 13:43


ԱՄՆ-ն և իր դաշնակիցները հայերին ասում են՝ եկեք մեզ մոտ, ռուսներին քշեք ձեր տարածքից. Լավրով

ԱՄՆ-ն և իր դաշնակիցները հայերին ասում են՝ եկեք մեզ մոտ, ռուսներին քշեք ձեր տարածքից. Լավրով

Ես գիտեմ, որ ԱՄՆ-ն և իր դաշնակիցները հայերին (մենք նման տեղեկություն ունենք), ասում են՝ եկեք մեզ մոտ, ռուսներին քշեք ձեր տարածքից, սահմանապահներին էլ, հեռացրեք ռազմաբազան, ամերիկացիները կօգնեն ապահովել անվտանգությունը. նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Արևմուտքի նման պահվածքը բացահայտ սադրանք է և դիվանագիտություն չէ։

Լավրովը հավելել է, որ արևմտյան դիվանագիտությունն այլևս չկա. կա ուղիղ կաշառում:

ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է, որ միաժամանակ ընդլայնվում է բյուջեից ֆինանսավորվող ՀԿ-ների ցանցը՝ առաջին հերթին ԱՄՆ-ից, Բրիտանիայից, ԵՄ-ից, որոնք հետխորհրդային տարածքի մի շարք երկրներում ավելի ու ավելի հանգիստ են իրենց զգում և նույնիսկ փորձում են «երաժշտություն պատվիրել»:

«Բայց չնայած այս ամենին, ես համոզված եմ, որ այդ երկրները համերաշխ են Ռուսաստանի Դաշնության հետ։ Նրանք իսկապես մեր դաշնակիցներն են։ 2023-ի մայիսի 9-ը՝ Հաղթանակի օրը դրա հաստատումն էր»,-ասել է Լավրովը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը