Լենմարկեր. «2008–ին Սերժ Սարգսյանը պատրաստ էր լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը»
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ ԳորանԼենմարկերը հայտարարել է, որ 2008–ին սկսված հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ էր լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը։
Լենմարկեր. «2008–ին Սերժ Սարգսյանը պատրաստ էր լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը»
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ Գորան Լենմարկերը հայտարարել է, որ 2008–ին սկսված հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ էր լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը։
«Սակայն հայկական սփյուռքը խոչընդոտեց։ Եթե հայ–թուրքական սահմանը բացվեր, այն դրականորեն կանդրադառնար ԼՂ–ի խնդրի կարգավորմանը,–ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ՝ ասել Լենմարկերը,–հայկական զորքերը պետք է հեռանան Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքներից, պետք է միջանցք ստեղծել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, այնուհետև փախստականները պետք է վերադառնան իրենց հողեր, Ադրբեջան պետք է վերադառնան հայ փախստականները, իսկ վերջում պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»։
7or.am