Լրահոս

27.04.2009 17:51


Ա. Իսկանդարյանը կարծում է, որ ապրիլի 24–ից հետո Թուրքիային դժվար կլիներ համատեղ հայտարարություն անելը

Ա. Իսկանդարյանը կարծում է, որ ապրիլի 24–ից հետո Թուրքիային դժվար կլիներ համատեղ հայտարարություն անելը

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը «Հայելի» ակումբում լրագրողներին ասել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ինչ-որ մի փաստաթուղթ պետք է ստորագրվեր ապրիլի 16-24-ը, քանի որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլիքսանչորսյան ելույթից հետո թուրքերին դժվար կլիներ նման փաստաթուղթ ստորագրելը։

«Ճանապարհային քարտեզում» էլ, քաղաքագետի կարծիքով, դժվար թե գրված լինի Կարսի պայմանագրի ճանաչման մասին, բայց «սահմանների հստակեցման հարցը տրամաբանական է, որ լինի»։

Ա. Իսկանդարյանի խոսքերով՝ հնարավոր է նաև հանձնաժողովի ստեղծումը։

-Նույնիսկ հնարավոր է, որ տարբեր խնդիրներին առնչվող մի քանի փոքր հանձնաժողովներ ստեղծվեն, այդ թվում նաև՝ պատմական հարցերն ուսումնասիրող։ Բայց որ այնտեղ գրված կլինի «ցեղասպանություն» բառը, դժվար է հավատալ,- ասել է Ա. Իսկանդարյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը