Քաղաքական

17.05.2023 08:14


Հովիկ Աղազարյանի կինն ԱԺ-ում աշխատանքի է անցել՝ ցրիչի հաստիքով․ «Իրավունք»

Հովիկ Աղազարյանի կինն ԱԺ-ում աշխատանքի է անցել՝ ցրիչի հաստիքով․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Հանրային լայն շրջանակներում ակտիվորեն շրջանառվում է տեղեկատվությունն առ այն, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի տիկինը աշխատանքի է անցել ԱԺ-ում: Նույն լուրերի համաձայն` ոչ ավել, ոչ պակաս, ցրիչի հաստիքով: Որքանով են տարածված լուրերը համապատասխանում իրականությանը, փորձեցինք պարզել անձամբ Հովիկ Աղազարյանից, ով ի զարմանս մեզ, զարմացած հարցին հարցով պատասխանեց.

—Իսկ ինչո՞ւ եք այդ արցով ինձ դիմում:

—Խոսքը Ձեր տիկնոջ մասին է:

—Կա համապատասխան վարչություն ԱԺ-ում, դիմեք, թող պատասխանեն, ես ի՞նչ կապ ունեմ Ձեր հարցի հետ:

—Ուղիղ կապ, պարոն Աղազարյան, հարցը անմիջականորեն Ձեր տիկնոջն է վերաբերվում, ուստի նպատակահարմար գտանք անձամբ Ձեզանից ճշտել:

—Իմ կինը լինելուց առաջ` նա նախ ՀՀ քաղաքացի է, իր հետ կապված հարցն ինձ տալու հարց չի:

—Այսինքն՝ ո՛չ հաստատում եք, ո՛չ՝ հերքո՞ւմ:

—Այսինքն` չեմ պատասխանում:

—Լավ, պարոն Աղազարյան, կասեք ի՞նչ միջոցներով եք նորակառույց թաղամասում բնակարան գնել:

—Բնակարանը ձեռք ենք բերել 63 հազար դոլարով, հիպոթեքով, որի համար ամեն ամիս վճարում ենք: Այս պահին դեռ հիսուն հազար դոլար պարտք ունենք բանկին: Այդ բնակարանում ապրում ենք ես, կինս, որդիս ու նրա ընտանիքը, բոլորս ներդրում ենք ունենում հիպոթեքը վճարելու մեջ:

—Որտե՞ղ է գտնվում Ձեր բնակարանը ու քանի՞ քառակուսի մետր է:

—«Անի» թաղամասում, մնացածը իմ անձնականն է, մի մտեք»:

Այս խորագրի վերջին նյութերը