Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ. «Եթե Թուրքիան չհաղթի Ադրբեջանին, ապա արժանի չէ Եվրո-2012-ին մասնակցելուն»
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 11-ին Ստամբուլում կկայանա Թուրքիա–Ադրբեջան ֆուտբոլային հանդիպումը։ Ադրբեջանական կայքերում շատ փորձագետներ կարծիք և միաժամանակ ցանկություն են հայտնում, որ խաղը կավարտվի կամ պետք է ավարտվի ոչ ոքի։ Այլ կարծիքի է Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինգը.
–Այս հանդիպումը վճռորոշ է մեզ համար։ Եթե մենք չհաղթենք, ապա արժանի չենք մասնակցելու Եվրո-2012-ին։ Բայց ես չեմ կասկածում, որ մենք կհաղթենք։
Տեղեկացնենք, որ Թուրքիան A խմբում հավակնում է 2-րդ տեղը գրավել, և եթե դա տեղի ունենա, և Հայաստանն էլ հաղթի Իռլանդիային, ապա հնարավոր է, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար Հայաստանն ու Թուրքիան պայքարեն իրար դեմ։