Կարծիք

16.05.2023 17:53


Ապագան հասավ Վայոց ձորի մարզ

Ապագան հասավ Վայոց ձորի մարզ

Հռիփսիմե գյուղական բժշկական ամբուլատորիան, Աղավնաձորի, Արենիի, Մալիշկայի առողջության առաջնային պահպանման կենտրոնները օպտիմալացնում են՝ միացնելով «Եղեգնաձորի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը: Այս «բարեփոխումը» ևս անհասկանալի է, քանի որ չեն իրականացվել առողջապահական և ֆինանսական վերլուծություններ, չեն հարցրել այդ գյուղերում ապրող բնակիչների կարծիքը: Տվյալ օպտիմալացումը կհանգեցնի ֆինանասական և կադրային ռեսուրսների ոչ համաչափ բաշխման, որի արդյունքում գյուղական բնակավայրերում կարձանագրվի բնակիչներին մատուցվող բժշկական օգնության ծառայությունների որակի, հասանելության և մատչելության անկում, ինչպես նաև կբերի ամբուլատորիաների աշխատակիցների շրջանում մեծածավալ կրճատումների:

Իսկ այս ամենին լուռ հետևում են ՀՀ առողջապահության նախարարությունը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armeniaը՝ պատճառաբանելուվ, որ իրենք առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպությունների օրինակելի մոդելի կառուցվածք են մշակում:

Հ.Գ. Նորից «բարեփոխումները» հակառակ կողմից են սկսել։

Գուցե շահագրգիռ պաշտոնյաներ կան։

Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Կարող է լինել ‎3 մարդ և ‎տեքստ, որում ասվում է «‎××iמ BRIBERY OF VOTERS CORRUPTION COURT BRIBE BRIVERY AREST CORUPTION MONEY AUNDERING DIRTY MONEY‎»‎-ը‎ գծապատկեր

Այս խորագրի վերջին նյութերը