Առանց իշխանական հովանավորչության կոկաինի այս «տեղափոխությունը» տեղի չէր ունենա
3 տոննա կոկաին է հայտնաբերվել Իտալիայում ուշադրություն, որը Էկվադորից պետք է հասներ Հայաստան։
3 տոննա կոկաին․ Հայաստան
Թմրանյութը եղել է բանանի տարաներում, առգրավվել է։ Իտալական մամուլը այն գնահատում է 800 միլիոն եվրո
Կոկաինի այս ահռելի չափաբաժինը հասկանալի է՝ ամբողջությամբ Հայաստանում չէր իրացվելու, բայց այս փաստը ևս մեկ անգամ հուշում է, որ տեղին են բոլոր այն մտահոգությունները, որ առանց իշխանության բարձրագույն ներկայացուցիչների կամ իշխանությանը շատ մոտ կանգնած անձանց հովանավորչությամբ կամ ուղիղ մասնակցությամբ այս «տեղափոխությունը» տեղի չէր ունենա։
Բազմիցս անդրադարձել եմ թմրանյութերի ապօրինի շրջանառության աճող սարսափելի վիճակագրությանը, սա ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք է, և, ցավով պետք է արձանագրեմ, որ պետությունը որևէ լուրջ քայլ չի ձեռնարկում այն կանգնեցնելու համար (ավելին, լուրջ կասկածներ կան, որ Հայաստանում երիտասարդների շրջանում ամենաշատ տարածում ստացած մեթանֆեթամին է արտադրվում, ի դեպ, սինթետիկ այս թմրանյութի տարածվածության պատճառներից մեկն էլ դրա խիստ մատչելի լինելն է երիտասարդների համար)։

Ագնեսա Խամոյանի ֆեյսբուքյան էջից