Թուրքագետ. «Մեզ ձեռնտու չէ տարիներով պահել արձանագրությունները»
Թուրքագետ ՌուբենՄելքոնյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հայ-թուրքական արձանագրությունները դարավոր թշնամու հետ հարաբերությունները կարգավորելու փորձ էին, բայց Թուրքիան դրանք տապալեց։
–Թուրքիանամբողջքաղաքակիրթաշխարհիառջևհանդեսեկավորպեսապակառուցողականդիրքորոշումունեցողգործընկեր։ Արձանագրություններնայժմ սառածվիճակում են։ Բայցայսվիճակըչիկարողանվերջտևել,–ասել է Ռ. Մելքոնյանը,–մեզմոտմշտապեսօրակարգումհաջորդքայլըստորագրությունները հետվերցնելն էարձանագրություններից, ինչնամենպահիկարողէգործիդրվել: Ստորագրություններիհետկանչըկարողէլինելյուրաքանչյուրպահիևշատանսպասելի։ Ստորագրությունները հետկկանչվեն, եթեփակուղայինվիճակըերկարձգվի, իսկմեզձեռնտուչէտարիներովպահելարձանագրությունները։
Թուրքագետ. «Մեզ ձեռնտու չէ տարիներով պահել արձանագրությունները»
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հայ-թուրքական արձանագրությունները դարավոր թշնամու հետ հարաբերությունները կարգավորելու փորձ էին, բայց Թուրքիան դրանք տապալեց։
–Թուրքիան ամբողջ քաղաքակիրթ աշխարհի առջև հանդես եկավ որպես ապակառուցողական դիրքորոշում ունեցող գործընկեր։ Արձանագրություններն այժմ սառած վիճակում են։ Բայց այս վիճակը չի կարող անվերջ տևել,–ասել է Ռ. Մելքոնյանը,–մեզ մոտ մշտապես օրակարգում հաջորդ քայլը ստորագրությունները հետ վերցնելն է արձանագրություններից, ինչն ամեն պահի կարող է գործի դրվել: Ստորագրությունների հետկանչը կարող է լինել յուրաքանչյուր պահի և շատ անսպասելի։ Ստորագրությունները հետ կկանչվեն, եթե փակուղային վիճակը երկար ձգվի, իսկ մեզ ձեռնտու չէ տարիներով պահել արձանագրությունները։
7or.am