Քաղաքական

16.05.2023 08:30


Միայն ապուշն այժմ կարող է հուսալ, որ Ղարաբաղում հայերն ու ադրբեջանցիները կմիաձուլվեն. Զատուլին

Միայն ապուշն այժմ կարող է հուսալ, որ Ղարաբաղում հայերն ու ադրբեջանցիները կմիաձուլվեն. Զատուլին

Այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ և՛ առաջին, և՛ երկրորդ, և՛ այս պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում, էքստազի մեջ հույս ունենալ, որ հայերը և ադրբեջանցիները Լեռնային Ղարաբաղում կմիաձուլվեն, հույս ունենալ կարող է միայն ապուշը կամ հասկացողությունից հեռու է, թե ինչ է տեղի ունենում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Նա նշեց, որ խաղաղության հասնելու համար այս աշխարհը պետք է լինի գոնե ինչ-որ արդարության հիմքի վրա։

«Հենց դա էլ ինձ դրդեց 44-օրյա պատերազմից առաջ հայտարարելու, որ Ղարաբաղը պետք է անկախանա, իսկ Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանները՝ բացառությամբ Ղարաբաղի շուրջ 1-2 միջանցքային շրջանների, պետք է փոխանցվեն Ադրբեջանին։

Միջնորդները մշակում էին նաև Լեռնային Ղարաբաղի հետաձգված կարգավիճակի, Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացման թեման։ Այս բոլոր հարցերն այժմ մոռացված են, անտեսված:

Թվում է, թե հայկական կողմը, դիմելով հայ բնակչության այն հատվածին, որը վախենում է պատերազմի վերսկսումից, ահաբեկելով սեփական բնակչությանն այս հեռանկարով, բոլոր Հայաստանում ապրողներին մղում է մեղսակցության՝ լքելու իրենց հայրենակիցներին Լեռնային Ղարաբաղում։ Այս գիծը Հայաստանում արևմտյան ուղու կողմնակիցների շրջանում նախկինում նույնպես կար։ Դեռեւս Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ասում էին, որ Հայաստանի բնակչությունը լավ կապրի, երբ ազատվի Լեռնային Ղարաբաղի բեռից, ինչի պատճառով էլ տարածաշրջանում առեւտրատնտեսական հարաբերությունները չեն զարգանում։ Այսօր նույնպես սրանով գայթակղում են բնակչությանը։

Հայաստանի ներկայիս իշխանության և անձամբ Փաշինյանի սև դերն այն է, որ նրանք փորձում են ժողովրդին մղել, որ ԼՂ հայրենակիցներին թողնեն ճակատագրի քմահաճույքին»,-նշել է ռուս պատգամավորը։

Զատուլինը չի կարծում, որ խաղաղության կարելի է հասնել նման ճանապարհներով, քանի որ նման խաղաղությունը հղի է լինելու կատարված անարդարության հիշողություններով և կրում է ապագա հակամարտությունների սերմերը։

Այս խորագրի վերջին նյութերը