Ղարաբաղի որոշումը շատ տարիներ առաջ արդեն կայացրել է Փաշինյանը՝ ոչ հօգուտ Ղարաբաղի․ Կոլերով
Ուկրաինայի իրադարձությունները ոչ մի ազդեցություն չունեն Անդրկովկասում Ռուսաստանի հնարավորությունների վրա։ Հայաստանին ու Ադրբեջանին թվում է, թե Ռուսաստանը չի կարող զբաղվել Անդրկովկասով։ Միգուցե։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս պատմաբան Մոդեստ Կոլերովը։
«Երևանն ու Բաքուն եկել են այն եզրակացության, որ Ռուսաստանը Ղարաբաղի ժամանակը չունի, և Հայաստանի կողմից Ղարաբաղի մերժումը հենց այդ համոզմունքի արդյունքն է։ Ղարաբաղի որոշումը շատ տարիներ առաջ արդեն կայացրել է Փաշինյանը, ոչ թե հօգուտ Ղարաբաղի»,-վստահ է նա։
Միաժամանակ, Կոլերովը հավելել է, որ Ռուսաստանը հիմա ոչինչ չի կարող անել, երբ որոշվել է խաղաղապահների մանդատը։
Փրկության միակ սցենարը, ըստ նրա, խաղաղապահների գտնվելու ժամկետի երկարաձգումն է, կապի հարցերի լուծումը եւ Ղարաբաղի հայերի իրավունքների ապագայի հարցի լուծումը։
Մոսկվայի հետ երկկողմ հարաբերություններում ողջ արտաքին պաշտոնական քաղաքավարությամբ և կոռեկտությամբ՝ Բաքուն, ինչպես նշել է պատմաբանը, թշնամաբար է վերաբերվում Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին։
«Բաքուն ուկրաինական իրադարձություններն ընկալում է որպես Ռուսաստանին վնաս պատճառելու, տարածաշրջանում Ռուսաստանին ազդեցությունից դուրս մղելու պատրվակ։ Սա անում է նաև Երևանը, բայց Բաքուն հնարավորություն ունի օգնելու Կիևին և օգնում է»,-պարզաբանեց նա:
Նա կարծում է, որ Թուրքիայում իշխանափոխությունը ոչինչ չի փոխի այդ երկրի արտաքին քաղաքականության մեջ, սակայն Էրդողանի հաղթանակն ավելի ձեռնտու է Ռուսաստանին։