Կարծիք

16.05.2023 08:03


«Կարճ ասած»․ Մուննաթը, որպես ինքնաարդարացում (տեսանյութ)

«Կարճ ասած»․ Մուննաթը, որպես ինքնաարդարացում (տեսանյութ)

Բրյուսելում հունիսի 14-ին տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական Խորհրդի նախագահ Շարլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև։ Հաջորդած ասուլիսում Շարլ Միշելը վտանգավոր բաներ ասաց, որոնք, սակայն, նորություն չէին։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին խոսեց՝ ներառելով ԼՂԻՄ նախկին տարածքը։ Ադրբեջանի տարածքի թիվ ասած, մի 3000 կիլոմետր ավելացրած, աղմուկից հետո խմբագրեց հայտարարությունը։ Կոչ արեց Արդբեջանին ապահովել ԼՂԻՄ բնակչության անվտանգությունն ու իրավունքները։ Որ երեք բանակցողներն էլ Արցախը Ադրբեջանի կազմում են դիտարկում, նորություն չէր, մեռանք ասելով, նորություն չէր։ Էդ մասին բազմաթիվ վերլուծաբաններ, էդ թում ես իմ հաղորդմամբ ասում եմ պատերազմի ավարտից ի վեր։ Այդ մասին քանի անգամ ակնարկել է Փաշինյանը, դեռ նախորդ տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում բանակցած թուղթն է հրապարակվել, որն այդ մասին էր։ Ու չնայած որ դա նորություն չէր, այնուամենայնիվ կատարվածը ցնցումների մեջ գցեց ժողովրդի մտահոգ ու ընդդիմադիր հատվածին։ Բնական է, որ ընդդիմադիր հատվածին, քանի որ հանձնողը իշխանությունն է։

Բայց զավեշտն այն է, որ այդ ցնցումները բացառապես սոցցանցերում է՝ ֆեյսբուքում, սովորական կյանքում բան չի փոխվում։ Ֆեյսբուքահայությունս, միանգամից՝ բա ասում էինք, պետք էր սենց անել, մեղավոր են սրանք, սրանք ու սրանք։ Բոլորը, բոլորին երեկ դասեր էին տալիս, ընդդիմությանը քննադատում, իշխանությանը անիծում, նիկոլ ընտրած ժողովրդին նույնը, հուզմունք, հիաթափություն, խառը մունաթ։ Լավ եք անում, ժողովուրդ ջան, իրերն իրենց անուններով եք կոչում, նու համենայնդեպս ձեզ այդպես է թվում, ինչպես ասում են՝ ձեր գործն եք անում։ Բայց էդտեղ ավարտվո՞ւմ է ձեր գործը։ Էսօր առավոտյան անցել եմ ԵՄ դեսպանատան մոտով, որը հարևան է Նիկոլին, պատեկերացնու՞մ եք, մի հատիկ բողոքավոր չկար, ոչ էլ կառավարության շենքի մոտ էին հայրենի ֆեյսբուքյան վերլուծող մարտիկները։ Մարդիկ ֆեյսբուքում գրել-դնջացել էին։

«Ես սկզբից էլ գիտեի, ես զգուշացնում էի, մեկը չկա դեմն առնի, բոլորդ հարմարվել եք, Հայրենիք ենք կորցնում, ինչո՞վ եք զբաղված», մի մուննաթ, մի խորհուրդներ է, որ տալիս են։ 2 տարի առաջ ընդդիմությանը ձայն ենք տվել, վերջ, մնացածը ինքը թող անի, բա կարողա՞ ես անեմ, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես իմ գործն եմ անում․․․ ֆեյսբուքում ուղղություններ տալով, թե ով, ինչպես իր գործն անի։ Իշխանության ձայն տվածները բավարարված են էս վիճակից, բայց իրենցից ես պահանջ չունեմ, իրենց էլ, իրենց ընտրյալի հետ էլ պարզ է ամեն ինչ, բայց այ էն ընդիմադիրները, նրանք պարտավոր են, համ անմիջապես գործել, համ էլ պարտավոր են այ ֆեյսբուքում բարձրաձայնված բոլոր տեխնոլոգիաները կիրառել ու ամենից կարևորը, հաջողության հասնել, թե չէ, էլի ենք մուննաթ գալու, որովհետև, մեկ է, մի բան էն չեն անելու։ Խնդալու է չէ՞։ Բայց, իմ կարծիքով, էս համազգային մուննաթն է, որ մեր առանցքային խնդիրներից է և միշտ խանգարելու է լուծել մեր գլխավոր հարցերը։ Ամեն մեկիս թվում է, թե ինքը մենակ գաղափար առաջարկողն է, խորհուրդ տվողը, անեն, թե չանեն, հետևից մուննաթ եկողը։ Մեր լրագրողը հարցում էր անում փողոցում, սահմանին լարված վիճակ էր․ քաղաքացին ասում է՝ սուտ եք ասում, խաղաղ վիճակ է, հենց նոր եմ եկել էնտեղից։ Լրագրողը հարցնում է՝ ո՞րտեղից եք նոր եկել, սահմանի՞ց, ասում է՝ չէ, ինտեռնետի դեմից։ Մեր ժողովրդի, ու պարզվում է նաև ժողովրդի ակտիվ հատված կոչվածի պայքարը էդտեղ ա, խրամատը ֆեյսբուքում ա, թշնամին էլ՝ ամորֆ ինչոր բաներ չջոկող, կամ ջոկող բայց չանող, ընդդիմություն կոչվածը։ Խնդրում եմ, չմտածեք, թե ինձ մոտ գայթակղություն չի առաջանում, երբ ինքս ինձ դնում եմ ԱԺ դահլիճում եղածների տեղը, այն պահին երբ խոսում են, դե գիտեք ովքեր, ու մտածում եմ, այ ես լինեի էդ շիշը կշպրտեի գլխներին, էս կանեի, էն կանեի, ժղայնանում էի, երբ ընդդիմադիր պատգամավորներից, մեկը գոնե դա չէր անում ու․․․ Անմիջապես մտածում էի, չմտնե՞մ մի հատ, էդ սաղ ջղայնությունս ֆեյսբուքիս պատին դնեմ, հաստատ լիքը ընկերների դուր կգա, լայքեր կլինեն։ Միշտ, մի բան է, որ ինձ կանգնեցրել է․ լավ, իսկ իմաստը՞, եթե չեն անում իմ պատկերացրածը, դա դեռ չի նշանակում, որ պետքա մուննաթ գամ, հանրայնորեն, որ իրենց եմ ձայն տվել ընտրություններում, չի նշանակում որ ինձ, իմ առաջ 5 տարի պարտք են լինելու, ու իմ մտքերը կարդան, իրականացնեն։ Ես էլ կայքի խմբագիր եմ․ մարդ, որ բաժանորդագրվել է մեր լրատվամիջոցի էջին, ամեն օր իմ վրա մուննաթ չպիտի գա չէ՞, թե ինչու՞ չեմ անդրադառնում այս և այլ թեմաների։ Ընթերցողս, դիտողս, ամեն օր, ինձանից, իմ թիմի աշխատանքի արդյունքում, ստանում է տեղեկատվություն, դիտում է տեսանյութեր, կարդում վերլուծություններ, որ օրը որ մի բան էն չի, նույնպես կարող է հրաժարվել, կարդալ, դիտել և հնարավորություն ունի կարդալ և դիտել, մեկ այլ կայք, կամ ալիք որը իրեն ավելի է դուր գալիս, կամ դասեր տալու փոխարեն, կարող է իրենն անել, բայց ոչ մուննաթ գալ;

Հայաստանի քաղաքացիներս, հատկապես, իմ կարծիքով 44-յա պլանավորված պարտությունից հետո, երկու անգամ հնարավորություն ենք ունեցել արժանապատվությունը, պետությունը, Արցախը, ինքներս մեզ փրկելու, ժողովուրդ ջան, երկու դեպքում էլ ընտրել եք մահը։ Մի անգամը եղել է ընտրությունների ժամանակ, երբ մեզ պես հայեր համատարած ընտրեցին Նիկոլին․ մեկը ընտրեց նրա համար, որովհետև պետական հիմնարկում էր աշխատում ընտանիքի անդամը, մեկը վախից, որ գործից կհանեն, մյուսը՝ հոգու խորքում հավատում էր, թե Նիկոլը կարող է խաղաղություն բերել, իր զավակներին գերությունից բերել, մյուսը, մյուսը, ամեն մեկն իր պատճառն ուներ։ Շատերն էին, չէ՞ էն ժամանակ ասում, դեմ եմ սրան, ինչքան շուտ գնա, էնքան լավ, բայց չեմ կարում, սրան եմ խոսք տվել, նրանք ե խոսք տվել որ լավ կլինի, կամ ասել են կբռնեն, կդատեն և այլ, շատ էին պատճառները, բոլորը առաջին հայացքից հասկանալի, մարդկային, բայց բոլորը, ընտրություն էին՝ կյանքի և մահի միջը, այ այդ գիտակցումը չեղավ, ամն բան շատ արագ էր։ Դրանից հետո եղավ սեպտեմբերիյան ագրեսիան, ունեցանք 224 զոհ։ Թող էդ զոհերի հարազատները ձեռքները դնեն խղճին ու ասեն 224 զոհից քա՞նիսի ծնողներն են, 44-ից հետո էլի ձայն տվել Նիկոլ Փաշինյանին։ Բանակում կառավարման բարդակի պատճառով 15 զինվոր իր զորանոցում մոխրացավ․ քա՞նի ծնող է նրանցից ընտրել Նիկոլին․ մի մայր էնօր զղջանքով էր խոսում։ Գերիների հարազատները ընդդիմության ճամփեն էին փակում, թե՝ ձեր պատճառով չեն բերում մեր տղերքին։ Մեր նկարահանող խմբերին հայհոյում էին գերիների ծնողները, Նիկոլի հետ արիշ-վերիշների մեջ էին, Աննա Հակոբյանին ընդունում, սեղմում էին կրծքին։ Վերլուծաբանները, կարծիք ձևավորողները, մեռան ասելով, այ մարդ ճամփեք ձեր Նիկոլի, որ շանս ունենաք ապրելու, ոչ, ամենքին ասեցին, ծախված, թալանչի էլ եսինչ գիտեմ ինչ, ու գնացին ընտրելու մահը, հիմա ո՞ւմ եք քննադատում, ո՞ւմ վրա եք մունաթ գալիս։ Աղավնոյում ասացին ձեր տները ուբոռկա կանեք, դուրս կգաք, մաքուր ու սիրուն պիտի հանձնեք Ադրբեջանցիներին․ խելոք-խելոք դուրս եկան, հիմա գլխներին ծածկ չկա, էն օրը այդ բռնագաղթածները ընդդիմություն էին քլնգում։ Իրենց էնտեղից չի հանել ադրբեջանցին, չի հանել ընդդիմությունը, հանել են Նիկոլն ու Արայիկ Հարությունյանը, ավելի կոնկրետ Հայկ Խանումյանը, ում վրա պետք է մունաթ գաք՝ գիտեք։

Փրկվելու մյուս հնարավորությունը եղել է 2022 թվականին Դիմադրության շարժման ժամանակ։ Նույն աբսուրդը կրկնվեց։ 40 օրից ավելի բողոքի ցույց էին անում գիշեր-ցերեկ, հույս ունեին, որ հեսա ժողովուրդը կշատանա, ավելի լայն կմիանա, բան կփոխվի։ 10 անգամ ավելի շատ մարդ ինտեռնետով էր ուղիղ եթերում նայում ու քոմենթ գրում՝ չենք հավատում, մեկ ա տապալվելու ա, հեսա կցրվի, չեք կարողանո՞ւմ հավաքվեք, ոստիկաններին շրջափակեք, մեկդ չկա՞, որ ասի սենց արեք, նենց արեք, աջ գնացեք, ձախ մտեք։ Իսկ վերջում էլ ասացին՝ բա ասինք չէ՞ բան չի ստացվի։ Խասյաթ ա։ Ասում են՝ մի բան արեք, հելնենք միանանք․ մի բանը անում են, առաջին օրը գալիս են, երկրորդ օրը գալիս են, կեսից գնում են, երրրորդ օրը հայտարարում են՝ եթե պտի նախորդ անգամվա պես անեք, չեմ էլ գա։ Բա ի՞նչ եք ուզում լինի էսքանից հետո։ Ինչ-որ փրկիչներ են ամեն վայրկյան ծլում, մանավանդ հիմա, որ Երևանի քաղաքապետի ընտրությունների նախընտրական շրջան ա, ինչ-որ սնկեր են աճել ու ինտեռնետով փրկում են։ Եղբայր դու ինչո՞վ ես զբաղված, ոնց թե ինչով եմ զբաված, օրը երկու հատ հարցազրույց եմ տալիս, 6 հատ քոմենթ եմ գրում ֆեյսբուքում, հլա լայքերիս քանակին նայի։ Այսօր մոդայիկ թեման ընդդիմությանը փչացնելն է, Նիկոլին չեն հայհոյում, Նիկոլին քրֆելը խաղ ու պար է, բայց դիվիդենտ, այսինքն լայքեր էլ չի բերում, սաղ Հայաստանն ու հայ ժողովուրդն ա քրֆում, դրա համար անցել են ընդդիմություն չփացնելուն։ Մարդ կա՝ ուզում է ձայն տանի, էն մյուսն ուզում է կայանա, երրորդը ուզում է թանկ գնով ծախվի, չորրորն ուզում է անուն մաքրի և այլն ու էդ ամենքի կայացման տեղը ընդդիմությանը կպնելու դաշտն է, իսկ ընդդիմությունը լուռ է, ձայն չի հանում, մի տեսակ ոնցոր համաձայն լինի հետները։ Դա էլ է տարօրինակ, իհարկե։ Չեն ասում, այ ընկեր, ծակ պրոֆեսոր, Ֆեյսբուքում բան ես գրում, հետո նույն տեքստով հարցազրույց տալիս, մի քանի լայք ես հավաքում, բայց պղտորում ես ամբողջ դաշտը։

Կարճ ասած՝ չափազանց ներվային, խառը և բարդ, լուծումը չերևացող շրջան է։ Շատ-շատերը տեսնում են, մնացածը գուշակում են, որ կեղտի մեջ ենք ու քանի որ ազգային հարցերը լուծում չեն ստանում, սկսում են մեղավորներ ման գալ-նշանակել՝ սեփական անգործությունը քողարկելու համար։ Պետք է իրոք սթափվել, պետք է դուրս գալ էս խառը մեղադրական շղթայից։ Պետք է հստակ հասկանալ՝ ինչ ենք ուզում անել, ինչ ճանապարհով և ում հետ ու կենտրոնանալ դրա շուրջ։ Մենք թույլ չենք տա հայու գենը այսպես անել, այնպես անել, գեղեցիկ խոսքեր են՝ առանց գործնական արդյունքի, իսկ դրա պատճառը նա է, որ բոլորը միայն խոսում, գոլորշի են բաց թողնում, իսկ պոտենցիալ անողներին էլ ի սկզբանե անուն դնում։ Մեկ, մեկ մտածում եմ, եթե 80-ի վերջերին Հայաստանում ու Արցախում, ֆեյսբուքահայություն լիներ, ոչինչ էլ չէր ստացվելու, այ այսպես նույն կերպ իրարից նեղանալու էինք, մուննաթ գայինք, ու հանձնվեինք ճակատագրին։

Սևակ Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը