Հնդկաստանը տանկեր կտեղակայի Պակիստանի ու Չինաստանի հետ սահմանների մոտ
Հնդկական «Т-72» տանկերը կտեղակայվեն Պակիստանի ու Չինաստանի հետ սահմանների մոտ։ Այս մասին տեղեկացնում է «Hindustan Times»–ը՝ հղում անելով Հնդկաստանի պաշտպանության նախարարության աղբյուրից։
Մերձսահմանային Ջամմա և Քաշմիր նահանգների անվտանգության համար պատասխանատու գեներալ–լեյտենանտ Կ.Տ. Պարնայիկը հայտարարել է, որ շրջանների սահմանային մասերը պետք է ամրացնել։
Ինչ վերաբերում է հնդկաչինական սահմանի ամրացմանը, ապա մեկ այլ հնդկական ռազմական պաշտոնյա՝ գեներալ Վիջայ Կումարը, հոկտեմբերի 5–ին հայտարարել էր, որ պակիստանական Քաշմիրում (որը Հնդկաստանը համարում է ապօրինի զավթված Պակիստանի կողմից) հայտնաբերվել է շուրջ 4 հազար չինացի, որոնց թվում կային նաև զինվորականներ չինական բանակից։ Հնդկաստանի իշխանություններին անհանգստացրել է փաստը, որ նման վիճելի տարածքում գտնվում են չինական զինվորներ։
Տեղեկացնենք, սակայն, որ դեռևս 1996-ին Հնդկաստանն ու Չինաստանը համաձայնագիր էին կնքել, համաձայն որի՝ կողմերը ոչ մի քայլ չեն ձեռնարկի ֆիքսված սահմանները վերանայելու համար։