Լրահոս

10.10.2011 16:28


Ադրբեջանի ԱԳՆ. «Համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխզիջումային բանաձևի վրա»

Ադրբեջանի ԱԳՆ. «Համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխզիջումային բանաձևի վրա»

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացքը։

Ինչպես փոխանցում է «Aze.az»–ը, Մամեդյարովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխզիջումային տարբերակի վրա։

Նշենք, որ ՄԽ համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) հոկտեմբերի վերջին ժամանելու են տարածաշրջան։

–ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախատեսվող այցը Հարավային Կովկաս նպատակ ունի գտնել երկու կողմերի համար կարգավորման փոխընդունելի տարբերակ,–նշել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։

Այս խորագրի վերջին նյութերը