Արցախն ու Հայաստանը Նիկոլ Փաշինյանի հոր բոստանը չեն, որ ինչքան ուզի, տա (տեսանյութ)
Փաշինյանին քննադատական հարցեր ուղղելը կառուցողականության հետ որևէ աղերս չունի և սա իրականության աղճատում է։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության է ճանաչվել, բազմաթիվ անգամ է այս մասին ասվել։ Եթե պատմական էքսկուրս անցկացնենք, ՀՀ-ն 10 վերապահում է ներկայացրել Ալմա-Աթայում, որտեղ հստակ ասվում է՝ Խորհրդային միության այն ինքնավար կազմավորումները, որոնք դիմել են ԱՊՀ-ին միանալու և որոնք իրենց անկախությունը հռչակել են ԱՊՀ օրենքների համաձայն, դրանք նույնպես կարող են անդամակցել ԱՊՀ-ին։ Սա հստակ ուղերձ է, որ ՀՀ իշխանությունները չեն ճանաչում ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմում»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, թե ՌԴ-ն չի կատարում իր պարտավորությունները, գնված զենքերը չի ուղարկում Հայաստան, վերջինս արձագանքեց․
«Տասնյակ տարիներ կատարում էր, հիմա չի՞ կատարում: Սա ցույց է տալիս այս իշխանությունների անբաշարությունը, անընդունակությունը։ Եթե ես գնամ տուն, ասեմ՝ հաց վաճառողը ինձ հաց չի վաճառում, երեխեքը սոված են, ես իրավունք ունե՞մ հայր կամ ընտանիքի ամուսին կոչվելու։ Թող իրենք իրենց պարտականությունների մասին մտածեն, ոչ թե իրենց անբաշարության համար ողբան ու ուրիշներին մեղադրեն»,-նշեց Խաչատրյանը։
MediaHub-ի հարցին, թե արդյո՞ք բրյուսելյան հանդիպման ժամանակ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո անկլավները կվերադարձվեն, Խաչատրյանը պատասխանեց քմծիծաղով։
«Որ այդքան գովերգում էին Ծանրամարտի առաջնությունը, պետք է նկատած լինեիք, որ Երևանում կախված քարտեզներում Հայաստանի հյուսիս-արևելքում երկու անցք կար, դրանք այդ անկլավներն էին»,-ընդգծեց Խաչատրյանը։
Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց՝ Արցախն ու Հայաստանը Նիկոլ Փաշինյանի հոր բոստանը չեն, որ ինչքան ուզի, տա։