Եթե որևէ մեկը հավատում է, որ ճանաչումից հետո սկսվելու է «պայծառ ապագան», ապա նա առնվազն մանկամիտ է
Եթե որևէ մեկը հավատում է, թե Բաքվի բարբարոսսկան վարչախմբի պարագլուխն, իբր, ճանաչում է կամ ճանաչելու է ինչ-որ 29 800 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանի Հանրապետություն և դրանից հետո սկսվելու է «պայծառ ապագան», ապա նա առնվազն մանկամիտ է։
Չի կարող լինել այնպես, որ, պատկերավոր ասած, բերանի մի անկյունով հայտարարես, թե ճանաչում ես դա (իմիջիայլոց, Բաքվի բռնապետը այդ էլ չի արել), իսկ մյուսով՝ բարբաջես, որ, դիցուք, Երևանի Կոնդ պատմական թաղը, որտեղ, ի դեպ, կառավարական առանձնատներն են, իբրև թե, ինչ-որ բարբարոսական «Թափաբաշի» է, ուր պետք է վերադառնան ինչ-որ անհայտ ադրբեջանցիներ։
Դա նույնն է, եթե ինչ-որ մեկը հավատա, թե ես, իբր, համոզված եմ, որ արհեստածին Ադրբեջանն ունի պատմական լեգիտիմ իրավունք տեղաբնիկ ժողովուրդներից որևէ մեկի տարածքի կամ մշակույթի նկատմամբ։

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից