Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս․ Միշելը ներկայացրել է բանակցությունների արդյունքները (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ոչ երկիմաստ հավատարմություն են արտահայտել Ալմա Աթայի հռչակագրին։ Այս մասին Բրյուսելում կայացած բանակցությունների արդյունքում հայտարարել է Եվրոպայի Խորհրդի նախագահ Շարլ Միշելը։
«Առաջնորդները ոչ երկիմաստ հավատարմություն են արտահայտել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին և համապատասխանաբար Հայաստանի ամբողջականությանը 29,8 հազ քառ կմ տարածքով և Ադրբեջանի ամբողջականությանը՝ 89,6 հազ․ քառ կմ տարածքով (գրավոր հայտարարության մեջ Ադրբեջանի տարածքը ներկայացված է 86,6 հազ․ քառ․ կմ)։ Վերջնական սահմանազատումը կհամաձայնեցվի բանակցությունների ընթացքում»,-հայտարարել է նա։
Ըստ Միշելի, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են օրակարգի բոլոր հարցերը «Միացյալ Նահանգներում վերջերս կայացած դրական բանակցություններից հետո»։
«Անհրաժեշտ է պահպանել վերցված տեմպը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագիր ստորագրելու ուղղությամբ վճռական քայլեր ձեռնարկելու համար։ Ինչ վերաբերում է սահմանային հարցերին, ապա մենք քննարկել ենք նաև սահմանազատման հետագա քայլերը։ Եվ այս ենթատեքստում առաջնորդները պայմանավորվել են սահմանային հարցերով երկկողմանի հանդիպումների վերսկսման մասին»,-ավելացրել է նա։

Աղբյուրը՝ news.am