Քաղաքական

10.10.2011 15:24


ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ. «Լրատվամիջոցները մեծ մասամբ կենտրոնացված են մայրաքաղաքում»

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ. «Լրատվամիջոցները մեծ մասամբ կենտրոնացված են մայրաքաղաքում»

Այսօր մամուլի ազգային ակումբում «Զանգվածային լրատվամիջոցները և նրանց ազդեցությունը Հայաստանի հասարակական–քաղաքական զարգացումների վրա» խորագրով քննարկմանն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը կարևորել է ԶԼՄ–ի անաչառության հանգամանքը, քանի որ 2012թ. խորհրդարանական ընտրություններում լրատվամիջոցներն ավելի մեծ դեր են խաղալու։ Հ. Սահակյանի խոսքերով՝ լրատվամիջոցները լուրջ դերակատարություն ունեն հասարակական կարծիքի ձևավորման վրա։ Ըստ բանախոսի՝ լրատվական դաշտում տեղեկատվության արագ ստացման գործում նշանակալի դերակատարություն ունի էլեկտրոնային մամուլը։

Մեկ այլ բանախոս՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Ռուզան Առաքելյանն էլ նշել է, որ մեր երկրում կայացել են մամուլն ու ազատ խոսքը, սակայն, որպես չորրորդ իշխանություն, ԶԼՄ–ն իր դերի մեջ էր հատկապես անկախության սկզբի տարիներին։

–Հետագայում մամուլի բովանդակությունը փոխվեց ու ավելի սուբյեկտիվ դարձավ,–նկատել է նա։

Որպես բացասական կողմ՝ Ռ. Առաքելյանը նկատել է, որ լրատվամիջոցները մեծ մասամբ կենտրոնացված են մայրաքաղաքում։

–Ասել է թե՝ մեր ժողովրդի մի հատվածը, որը Երևանից դուրս է ապրում, իր ապրելակերպով, հոգսերով ու մտածումներով դուրս է մնացել լրագրողական դաշտից։ Սա նույնիսկ ազգային անվտանգության խնդիր է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը