Կարծիք

13.05.2023 19:08


Անհայրենիք դավաճան Նիկոլը հրաժարվում է Հայկական լեռնաշխարհից և Արարատից

Անհայրենիք դավաճան Նիկոլը հրաժարվում է Հայկական լեռնաշխարհից և Արարատից

Նիկոլ Անհողը շատ պարզ ասում է՝ 29 800 քառակուսի կիլոմետրն է մեր հայրենիքը և վերջ... Այսինքն՝ Հայկական լեռնաշխարհը մեր հետ կապ չունի... Արարատ լեռն, ըստ կապիտուլյանտ ոչնչության "ուրիշ բան" է, մերը չէ... Մերը միայն Արագած լեռն է...

Ու սա ասում է մեկը, ով 2019 թ-ին Ստեփանակերտի հարապարակում ճղճղում էր՝ "Արցախը Հայաստան է և վե՛րջ"...

Խնդիրը նրանում է, որ այս դավաճանի հակահայկական արտաբերումներն ուղղակի արհամարհվում են թուրքերի կողմից, որոնց ախորժակը գալիս է ուտելու ժամանակ և նրանք ընդհանրապես գտնում են,որ հայերն այստեղ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ տեղ չունեն ապրելու և Հայաստանը՝ դա Արևմտյան Ադրբեջան է և վե՛րջ, իսկ Հայաստանն էլ պետք է կատարի թուրքերի բոլոր պահանջները և ցանկությունները...

Համոզված են, թուրք Նիկոլի այս թեզերն ուղղակի պարտադրված են Բաքվից և Անկարայից...

Եթե այս հակահայը շարունակի ղեկավարել երկրը, կտեսնե՛ք՝ փոխելու է Հայաստանի զինանշանը, արգելելու է Արևմտյան Հայաստան և Արցախ տեղանունների կիրառումը, վերանայելու է Անկախության հռչակագիրը, հետ է վերադարձնելու Հայաստան թուրքերին, իսկ Հայաստանն էլ դարձնելու է Արևմտյան Ադրբեջան...

Այս դավաճանը սկսել է հանդիպումներ կազմակերպել հատկապես երեխաների հետ՝ փորձելով համոզել, որ մենք պատմություն և հայրենիք չունեցող ժողովուրդ ենք...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը