Կարծիք

13.05.2023 12:14


Նժարի վրա դրված է ՀՀ քաղաքացու՝ սպաների խախտված իրավունքի վերականգնման հարցը, Հայ մարդու արժանապատվությունն ու անվտանգությունը

Նժարի վրա դրված է ՀՀ քաղաքացու՝ սպաների խախտված իրավունքի վերականգնման հարցը, Հայ մարդու արժանապատվությունն ու անվտանգությունը

Տևական ժամանակ է, ինչ հանրային հարթակում բարձրաձայնվում է նախկին զինվորականների իրավունքի խախտումների վերաբերյալ, մասնավորապես՝ ծառայության տարիներին արձակուրդային հաշվարկները թերի կատարելու, ինչպես նաև արձակման նպաստների հետ կապված, ընդ որում, առերևույթ այդ խախտումները վերաբերում են նաև ուժային մյուս կառույցներին՝ ԱԱԾ, ԱԻՆ, Ոստիկանություն։

Հատկանշական է, որ ՀՀ Վարչապետը իրազեկ է իրավունքի այդ խախտումներին, անգամ հրապարակային հարթակում անդրադառնալով դրանց՝ արձանագրել է, որ կա խնդիր և պետք է լուծել։ Արձանագրում եմ, որ այդ խախտումները տասնամյակների վաղեմություն ունեն, որն այժմ շարունակվում է և ցավոք պատկան մարմինները ականջալուր չեն իրավապաշտպանների բարձրացված այս համակարգային խնդիրը լուծելու համար, ուստի հարյուրավոր անձանց խախտված իրավունքները գտնվում են արդեն դատարանի տիրույթում։

Եվ առաջին ծիծեռնակը՝ ՀՀ Վարչական դատարանի թիվ ՎԴ1/0100/05/22 վարչական գործով 03.05.2023 դատական ակտով մասնակի բավարարվել է նախկին զինծառայողի հայցը, ընդ որում, չբավարարված մասով բերվելու է վերաքննիչ բողոք։

Նժարի վրա դրված է ՀՀ քաղաքացու՝ սպաների խախտված իրավունքի վերականգնման հարցը, ովքեր առաջին արցախյան հերոսամարտի, ապրիլյան պատերազմի օրերին իրենց առողջության ու կյանքի հաշվին կերտեցին փայլուն հաղթանակներ, պահեցին և պաշտպանեցին ՀՀ քաղաքացու, Հայ մարդու արժանապատվությունն ու անվտանգությունը, և կարծում եմ, որ պետական լիազոր մարմինների պոզիտիվ պարտավորությունն է անհապաղ անդրադառնալ սույն խնդրին։

Թվով 100 զինծառայողների ներկայացուցիչ՝ փաստաբան Լևոն Բաղդասարյան։

Լև Գրուպ փաստաբանական գրասենյակի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը