Կարծիք

10.10.2011 14:11


Բաց նամակ Լևոն Տեր-Պետրոսյանին

Բաց նամակ Լևոն Տեր-Պետրոսյանին

Հարգելի պարոն

Ձեզ դիմելու անհրաժեշտությունն առաջացավ «30+1» գործի շուրջ Ձեր հայտարարությունը կարդալուց հետո: Անկեղծորեն զարմացած եմ ձեր ունեցած լկտիության անսահման պաշարի վրա: Դուք մեղադրում եք հայ ժողովրդի արժանավոր զավակներին, որոնք օժտված են անսահման հայրենասիորւթյամբ և հայտնի են իրենց կատարած ժողովրդանվեր գործունեությամբ և Ձեր իշխանության օրոք ստացել են ահաբեկչի որակովորում ու բանտ նետվել: Հարգելի պարոն, քանի որ հնարավոր է, որ Դուք ոմանց խաբեք Ձեր այդ հայտարարությամբ, ես ուզում եմ հարցնել. «իսկապես կարծում եք, որ մարդկային հիշողությունն այնքան կարճ է, որ կարող են մոռացության մատնվել Ձեր և Ձեր կամակատար ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի կողմից կատարված սպանությունները և Ձեր դեմ պայքարող մի շարք անհատների երկրից արտաքսումը»: Այդ անհատներից մեկն ես եմ` Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանս, որին հայրենիքից հեռացնելը շատ դժվարին, եթե ոչ անհնարին գործ էր: Ես 90-ականների սկզբին հաճախ հայտարարում էի, որ «ինձ Հայաստանից կարելի է հանել միայն հորիզոնական վիճակում» և գրեթե այդպես էլ կատարվեց: 1992 թ-ի վերջին Ձեր դեմ ծավալած իմ պայքարի արդյունքում սկսվեցին ձեր հրոսակների կողմից իմ դեմ տարվող աշխատանքները, որն իր ավարտական փուլին հասավ 1993թ-ի փետրվարի մեկին: Վանոի կարգադրությամբ անհայտ անձինք հարձակվեցին իմ ավտոմեքենայի վրա, գնդակ արձակեցին մեջքիս, որը կպնելով թիակից անդրադարձմամբ դուրս եկավ ու ըստ իրենց հայտարարության ինձ տարան Լաչինի ուղղությամբ, որպեսզի հանձնեն ադրբեջանցիներին: Ճանապարհին ինձ հետ զրուցելուց հետո իմ ուղեկիցները լրջորեն վախ ապրեցին իմ անվախ ու անդրդվելի խոսելաձևի արդյունքում և ավտոն շրջեցին ետ դեպի Երևան: Փառք աստծո ձեր համարձակությունը չհերիքեց ծրագրվածը կատարելու և հաջորդ օրն իմ առջև որոշակի պայմաններ դնելով ազատ արձակեցիք: Եվ ճիշտ վարվեցիք, քանի որ իմ մեկ օրյա առևանգման ընթացքում արդեն ՄԱԿ-ում հաղորդագրություն էր տրվել իմ անվան շուրջ և դուք ստացել էիք խիստ տոնով Ձեզ ուղղված նամակներ Թեսսա Հոֆմանից, Դանիել Յակուբիից, Հենրի Կուրուարյեից և այլ եվրոպական հայտնի գործիչներից կատարվածը քննադատելու ու ձեզնից հաշիվ պահանջելու տոնով: Ձեր հրոսակների կողմից ինձ վերջնագիր ներկայացվեց` հայրենիքը լքելու պահանջով, և ստացված վերքից դեռևս չապաքինված` ես հեռացա Հայաստանից ու հայտնվեցի Սլովակիայում: Մինչ ձեր իշխանության ավարտը ինձ և իմ ընտանքին արգելված էր Հայաստան վերադառնալ: 1998թ-ի փետրվարի 15-ին, երբ ժողովուրդը ձեզ դուրս շպրտեց ձեր գրավված աթոռներից, ես անմիջապես հայտնվեցի Երևանում ու սկսվեց Հայաստանի հետ համագործակցության հսկայական ծրագրերի իրականացումը, որի գագաթը 2004թ-ի Սլովակիայի Ազգային Խորհուրդում իմ կողմից կազմակերպաց Հայոց ցեղասպանության բանաձևի հաստատումն էր, Հայաստանի ՊՆ –ի հետ կենսական կարևոր ծրագրերի իրականացումն, Արցախի անկախության համար քաղաքական պայքարի իրականացումը, Թուրքիայի արտաքին քաղաքականության դեմ եվրոպահայերի լոբիստական ծրագրերի կատարումը և բազմաթիվ տնտեսական ծրագրերի իրագործումը Հայաստանի հետ: Այսօր շատերը կատակով նշում են, որ հայ ժողովուրդը պետք է երախտապարտ լինի ձեզ և Վանոին, ինձ Հայաստանից արտաքսելու համար, քանի որ արդյունքում այդ ակտի շնորհիվ հայ ժողովուրդը մեծ ձեռքբերումներ ունեցավ: Սա կատակով ասված, իսկ իրականում տասնյակ հազարավոր բարձր ինտելեկտուալ մակարդակ ունեցող մտավորականներ, արհեստավարժ մասնագետներ և հիանալի շնորք ունեցող հայ վարպետներ հայտնվել են արտասահմանում ու շենացնում են այն երկրները, որտեղ իրենք ապրում են: Նրանց կարիքը Հայաստանը շատ ունի, բայց ցավոք համաձայն ձեր դրած ավանդույթի, մեր երկիրը դեռևս չի հասել այն օրվան և չի ունեցել այն զարգացումները, որ այդ տասնյակ հազար ընտանիքները հետ վերադառնան ու շենացնեն Հայաստանը: Ես ուզում եմ նաև հիշել տասնյակ անհատների, որոնց դուք սպանեցիք մինչև արմունկները արյան մեջ թաղված Վանոի ու նրա հրոսակների ձեռքերով: Եվ դուք այսօր փորձում եք արդարացնել ձեր կողմից կատարված հանցագործությունները:

Հարգելի պարոն, ձեր վերջին սատանայական արարքը 2008թ-ի մարտի 1-ի ինտրիգն էր, որի արդյունքում 10 անձ զոհվեց: Այդպիսի սատանայական պրովոկացիաներ կազմակերպելու վրա ձեր ուղեղը փայլուն է աշխատում: Ձեր ողջ գիտակցական կյանքը դուք ծախսել եք հայ ժողովրդի դեմ մեքենայությունները կազմակերպելու վրա և ինչպես հայտնի է դա ձեզ անցել է ժառանգաբար: Սփյուռքում դեռևս մարդկանց հիշողությունների մեջ մնացել է Ձեր կոմունիստ հոր կողմից կատարած հայադավ արարքները` նույն տեր- պետրոսանական ձեռագրով: Հետաքրքիր է ինչ եք ծրագրում դուք այսօր ևս մեկ անգամ մեր ժողովրդի մեջքը կոտրելու, ձեզանից շատ ավելի բարձր անհատներին վնաս հասցնելու, մեր երկրի թշնամիներին ծառայություն մատուցելու Ձեր հանցագործ նպատակներն իրականացնելու համար: Ձեր «ծառայությունների» կարգախոսը և շարժիչը միակն է. որքան հայ ժողովրդի համար վատ, այնքան ձեր համար լավ:

Վերջում նշեմ, որ այս բաց նամակով Ձեզ դիմելով մտքովս անգամ չի անցնում արժանանալ ձեր կողմից ներողության հայցման կամ հանցանքն ընդունելու ակտին: Ավելի քան համոզված եմ, որ քաջություն չեք ունենալու պատասխանելու իմ կողմից առաջ քաշված մեղադրանքներին, իսկ եթե պատասխանեք ապա միայն զազրախոսությամբ, ինչին ունակ եք Դուք և որին ականատես են լինում մարդիկ ձեր միտինգների ընթացքում: Խնդրում եմ միայն հիշեք, որ պատմության մեջ դուք մնացիք «սատանա Լևոն» մականունով, քանի որ քրիստոնեության ոչ մի տարր չկա Ձեր և Ձեր կոմունիստ նախնյաց հոգում և համոզված ասում եմ, որ դժոխքի դռները կրնկի վրա բաց սպասում են Ձեզ, որտեղ Դուք հայտնվելու եք կարճ ժամանակ հետո:

Ես կարծում եմ իմ այս նամակին կմիանան տասնյակ հազարավոր հայեր, որոնք Հայաստանը լքել են Ձեր ճիրաններից ազատվելու համար և նաև հսկայաքանակ հայաստանցիներ, որոնք ապրում են Հայաստանում Ձեր ստեղծած սատանայապետության հիմքերի վրա ձևավորված իրականության մեջ, և որից արագ ձերբազատվելն, ինչպես տեսնում եք, դժվար է ստացվում:

ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայ համայնքի նախագահ

Աշոտ Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը