Թուրքիան իրավունք չունի միջամտելու Հայաստանի ներքին գործերին. Սեմյոն Բաղդասարով (տեսանյութ)
Սեմյոն Բաղդասարովը մեկնաբանել է Թուրքիայի՝ Հայաստանի համար օդային տարածքը փակելու վերջին որոշումը՝ Երևանում «Նեմեսիսի» հերոսների պատվին հուշարձան կանգնեցնելու պատճառով։
«... Մնում է հուսալ, որ Թուրքիայի նախագահական ընտրություններից հետո իշխանության կգան քաղաքակիրթ և խելամիտ մարդիկ, և ոչ թե «Մուսուլման եղբայրների» թուրքական տարբերակը, որն ըստ էության իշխող «Արդարություն և զարգացում» քաղաքական կուսակցությունն է։
Կրկնում եմ՝ «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացումը Հայաստանի ներքին գործն է, և չարժե ճնշում գործադրել հայկական կողմի վրա»,-ասել է Բաղդասարովը:
Հիշեցնեն, որ ապրիլի 25-ին Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթող է տեղադրվել: Աղբյուր–հուշակոթողի վրա գրված են Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրքերի պարագլուխներից, ինչպես նաև 1918թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից վրեժ լուծած հերոսների անունները։

Մանրամասները` տեսանյութում:
Աղբյուրը՝ zham.am