Քաղաքական

13.05.2023 09:28


Իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ

Իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ

Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղություններում մայիսի 13-ի ժամը 00:05-00:30-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Ժամը 00:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Մայիսի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ էր բացել վերոնշյալ հատվածներում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Հայկական կողմի կորուստներն են 1 զոհ և 2 վիրավոր:

Մայիսի 12-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը պաշտպանելիս զոհված զինծառայողն է Նարեկ Նորայրի Բաղդասարյանը (ծնվ. 2003 թ.):

Այս խորագրի վերջին նյութերը