Քաղաքական

12.05.2023 23:25


Թշնամին կրակել է Կութում, Սոթքում և Վերին Շորժայում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. կա 1 զոհ և 2 վիրավոր

Թշնամին կրակել է Կութում, Սոթքում և Վերին Շորժայում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. կա 1 զոհ և 2 վիրավոր

Մայիսի 12-ին ժամը 20:00-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են ձեռնարկել համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ականանետ են կիրառում Կութի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

***

Հակառակորդի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ժամը 21:00-ի դրությամբ էականորեն նվազել է:

***

Հակառակորդի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 1 վիրավոր:

Ժամը 21:40-ի դրությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է:

***

Ժամը 21:50-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից և ականանետից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

***

Ժամը 23:10-ի դրությամբ իրադրության փոփոխություն չի արձանագրվել. Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է:

Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմի կորուստներն են 1 զոհ և 2 վիրավոր:

Մայիսի 12-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը պաշտպանելիս զոհված զինծառայողն է Նարեկ Նորայրի Բաղդասարյանը (ծնվ. 2003 թ.):

Այս խորագրի վերջին նյութերը