Մեզ անհրաժեշտ է նոր «Չերչիլ», և անհրաժեշտ է հեռացնել մեր «Չեմբեռլենին», որպեսզի երկու տարի անց չկորցնենք ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը
Ժողովուրդներին սովորաբար դասակարգում են խելոքների և անխելքների՝ պայմանավորված, թե նրանք իրե՞նց, թե՞ ուրիշի սխալների վրա են սովորում և հետևություններ անում։
Մեր պարագայում ունենք ավելի տխուր պատկեր, մենք նույնիսկ սեփական սխալներից լուրջ հետևություն չենք կարողանում անել, բայց դա արդեն այլ խոսակցության թեմա է:
Իսկ սույն հոդվածում հիշեցնենք, թե ինչ վեճ էր առաջացել Մեծ Բրիտանիայում 1938 թվականին Գերմանիայի հետ խաղաղ պայմանագիր կնքելուց առաջ:
Գերմանացիները անգլիացիներին խոստանում էին «երկարատև խաղաղություն, եթե վերջիններս համաձայնվեին իրենց հանձնել Չեխոսլովակիան»:
Եվ, ահա, 1938-ին Մյունխենում գերմանացիներն անգլիացիների և ֆրանսիացիների հետ կնքեցին պատմության մեջ մտած «խայտառակ» բնույթի «խաղաղ» պայմանագիրը, որով Չեխոսլովակիան զոհաբերվեց հիտլերյան Գերմանիային:
Այդ խայտառակ պայմանագրի կնքումից հետո Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Չեմբեռլենը` վերադառնալով Լոնդոն, սեփական ժողովրդին հայտարարեց հետևյալը. «Ես ձեզ բերեցի երկարատև խաղաղություն նաև հաջորդ սերունդների համար»: Նրա այս քայլը ծափողջյուններով ընդունվեց բրիտանական պարլամենտում: Այն ժամանակ քչերն էին հասկանում, որ գերմանացիները խաբել են անգլիացիներին: Այդ քչերից էր Ուինստոն Չերչիլը, ով ի պատասխան Չեմբեռլենի՝ բառացիորեն հայտարարեց հետևյալը. «Եթե երկիրը, ընտրելով պատերազմի և ամոթի միջև, ընտրում է ամոթը, ապա ստանում է և՛ պատերազմ, և՛ ամոթ»:
Այդ ժամանակ բրիտանական հասարակությունը չգիտակցեց Չերչիլի հեռատեսությունը, քանզի չէր ուզում կոնֆլիկտի մեջ մտնել Գերմանիայի հետ: Բայց ընդամենը մեկուկես տարի անց, Գերմանիան Չեխոսլովակիան նվաճելուց հետո գրավեց Լեհաստանը և Եվրոպայի մյուս փոքր երկրները: Դրանից հետո միայն անգլիացիները հասկացան, որ դաժանորեն խաբվել են Չեմբեռլենի կողմից, և 1940 թվականի մայիսի 7-ին հեռացրին Չեմբեռլենին վարչապետի պաշտոնից՝ այդ տեղը հրավիրելով Չերչիլին: Իսկ հետո, թե ի՞նչ եղավ արդեն բոլորը գիտեն:
Այսօր Հայաստանում նույն իրավիճակն է, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները փորձում են համոզել հայ հանրությանը, թե եթե հանձնենք Արցախը, ապա կստանանք Ադրբեջանի հետ իբր «երկարատև խաղաղություն»: Այն, որ նույնիսկ այս հարցում է Փաշինյանը ստում, խոստովանում է հենց ինքը՝ Փաշինյանը: Նա լկտիաբար խոստովանում է, որ նույնիսկ Արցախի հանձնման դեպքում չունի երաշխիք, որ Ադրբեջանը չի հավակնի Հայաստանի տարածքին, բայց այս ամենը հանդուրժվում է մեկ պատճառով՝ երկրում դեռ չի առաջացել այն վճռական քաղաքական ուժը, ով բաց երկխոսության մեջ մտնելով հանրության հետ՝ Չերչիլի օրինակով, առաջարկեր այլընտրանք և կարողանար վիժեցնել Փաշինյանի կործանարար ուղին:
Վաղը կարող է արդեն ուշ լինել, քանզի ի տարբերություն Մեծ Բրիտանիայի՝ մենք չունենք տարածքի խորություն, և սխալի դեպքում կարող ենք անվերադարձ կորցնել ոչ միայն Արցախը, այլև Հայաստանն ամբողջությամբ:

Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ zham.am