Հենց «Իմ քայլի» մեթոդներով էլ կանենք ամեն ինչ, որպեսզի որոշումը չեղարկվի. «ԳՈՅ» թատրոնի տնօրեն
Կառավարության որոշմամբ «ԳՈՅ» թատրոնն ընդգրկվել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կազմում, որպես բաժին:
«ԳՈՅ» թատրոնի տնօրեն Արթուր Սահակյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց հետ ոչ մի քննարկում չի եղել։
«Ամեն ինչ փակ է արվել: Դերասանները հանդիպել էին նախարարի հետ, փորձել էին փափուկ բարձ դնել՝ ասելով, որ ամեն ինչ լավ կլինի, լուծումներ կգտնեն: Հանդիպումը եղել է մեկ ամիս առաջ: Սպասում էինք, որ նորմալ որոշում կկայացվի: Սուտ ասելը նրանք դարձրել են աշխատելաոճ»,-ասաց Սահակյանը։
Նա ավելացրեց, որ ամեն ինչ անելու են որոշումը չեղյալ հայտարարելու համար։
«Այն ամենը, ինչը թույլատրելի է և հնարավոր է՝ կանենք: Մեթոդները շատ են: Հենց «Իմ քայլի» մեթոդներով էլ կաշխատենք՝ ավելացնելով նաև մեր երևակայությունը: Արդեն ոչ մի բանի վրա զարմանալ պետք չէ: Նրանց՝ իշխանությանը վճարված է այս ամենի համար, որպեսզի ամեն ոլորտ քանդեն: Նրանք դրա համար արդեն իրենց աշխատավարձը, հոնորարները ստացել են: Այնպես որ, այս ամենը այդ ծրագրի մի մասն է»,-նշեց «ԳՈՅ» թատրոնի տնօրենը։