Հայաստանում ՀՌՕ ռազմակայանի օդաչուները կբարձրացնեն մարզումների ինտենսիվությունը
Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիայի օդաչուները նոր ուսումնական շրջանում կբարձրացնեն ուսումնամարզական միջոցառումների ինտենսիվության մակարդակը: Տեղեկությունը հայտնում է օկրուգի մամուլի ծառայությունը։
«Ուսումնական միջոցառումների ուղղվածության հիմնական խնդիրներն են թռիչքային անձնակազմի որակավորման կարգի և հմտության մակարդակի բարձրացումը, ռազմաուսումնական հաստատությունների երիտասարդ շրջանավարտներին ծառայության մեջ մտցնելը»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Ուսումնամարզական թռիչքների ընթացքում զինծառայողները կատարում են թռիչքի և վայրէջքի, տրված ուղղության պահպանման, տարբեր բարձրությունների և արագությունների տիրույթում ինքնաթիռների և ուղղաթիռների կառավարման, աերոնավիգացիայի մի շարք վարժություններ և այլ առաջադրանքներ։
Նշվում է, որ բանակային ավիացիայի անձնակազմերը նաև կմշակեն ռազմակայանի ստորաբաժանումների հետ փոխգործակցությունը միավորման բարձրլեռնային զորավարժարանում` «Ալագյազի» և «Կամխուդի» վրայով թռիչքների ժամանակ:
***
Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանում նոր ուսումնական շրջանին նախապատրաստվելու շրջանակում կանցկացվեն հրահանգչական-մեթոդական պարապմունքներ բաժանմունքների, տանկերի, հետևակի մարտական մեքենաների, անձնակազմերի և հաշվարկների հրամանատարների հետ: Տեղեկությունը հայտնում է օկրուգի մամուլի ծառայությունը։
«Հավաքների ընթացքում սերժանտական կազմին կցուցադրվեն վաշտային մարտավարական խմբի գործողությունները ժամանակակից ռազմական տեխնիկայի, կապի, հետախուզության նորագույն համալիրների, անօդաչու ավիացիայի, նավիգացիոն միջոցների և հանդերձանքի կիրառմամբ տարբեր խնդիրների կատարման ժամանակ»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Զինծառայողները կմասնակցեն տեսական և գործնական պարապմունքների` ուսումնամարտական պատրաստության պարապմունքների կազմակերպման և անցկացման մեթոդիկայի գիտելիքների ու հմտությունների ստուգմամբ:
Հավաքները կանցկացվեն Գյումրու և Երևանի կայազորների ստորաբաժանումների հրամանատարների ղեկավարությամբ: