Բանակցային սեղանին դրված է Հայաստանի բաժանման հարցը. նախկին դեսպան (տեսանյութ)
Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստանի վարչապետի համար արդեն լուծված է Պրահայի փաստաթղթով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նիդեռլանդներում Հայաստանի նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։
Նրա գնահատմամբ՝ եթե մինչեւ 2018 թվականը քննարկվում էր ազատագրված հողերի փոխանակման հարցը՝ Լեռնային Ղարաբաղի անկախության դիմաց, ապա այժմ քննարկվում է Հայաստանի գոյության հարցը, բանակցային սեղանին դրված է Հայաստանի բաժանման հարցը:
Նա հավելեց, որ դա վկայում է ողջ հայ ժողովրդի համար Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության ողբերգական հետեւանքների մասշտաբների մասին։
«Այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում, որն առաջարկվում է այսօր, այդ տարածքից թուրքական ազդեցության տակ հայերը շատ արագ դուրս կմղվեն։ Դրանից հետո կփոխվի ժողովրդագրական պատկերը։ Պատահական չէ, որ Բաքուն օրակարգ է մտցրել այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» մասին հռետորաբանությունը, որպեսզի հետո հիմնավորի Հայաստանի ոչնչացումը եւ այդ տարածքի յուրացումն այլ անվան տակ»,-նշեց Աղաջանյանը։
Նրա խոսքով՝ վերջին երկու շաբաթվա իրադարձությունները իրադարձությունների տրամաբանական շարունակությունն են, որոնք դիտվում են 1,5-2 տարվա ընթացքում։ «Բանակցային գործընթացի ակտիվացումը պայմանավորված է նրանով, որ Արեւմուտքը շտապում է հասնել ինչ-որ թղթի ստորագրման, որը ոչ մի կապ չունի իրական, ճշմարիտ, մանրակրկիտ մտածված փաստաթղթի հետ»,-հավելեց նա։
***
Արեւմուտքին թուղթ է պետք, որտեղ կարձանագրվի Լեռնային Ղարաբաղի ընդգրկումն Ադրբեջանի կազմում եւ որտեղ կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ֆորմալ համաձայնությունը։ Դրանից կարող են օգտվել Թուրքիայի հետ սահմանը բացելու եւ այսպես կոչված խաղաղություն ու կայունություն հաստատելու համար։ Սակայն ներկայիս իրավիճակը դա թույլ չի տալիս։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նիդեռլանդներում Հայաստանի նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:
«Ինչպես ցույց են տվել նախորդ 20 տարիները, Ադրբեջանը համաձայնության գալուն բացարձակապես անընդունակ պետություն է։ Սակայն հաշվի առնելով Արեւմուտքի համար նրա կարեւորությունը (խոսքը ոչ այնքան նավթագազային ռեսուրսների, այլ Իրանի դեմ հարթակի դերի մասին է), Արեւմուտքը պատրաստ է ներել ամեն ինչ եւ աչք փակել Բաքվի գործողությունների վրա։
Չնայած Արեւմուտքից հնչող կոչերին՝ նրանք պատրաստ չեն պատժամիջոցներ կիրառել բռնապետական Ադրբեջանի դեմ՝ անկախ Հայաստանի դեմ նրա ագրեսիայից։ Բայց այն, ինչ տեղի է ունենում, հնարավոր չէ առանց Հայաստանի համաձայնության, սակայն խնդիրն այն է, որ դրա հետ համաձայն չէ ժողովուրդը, իսկ դա կապում է Հայաստանի ղեկին նստած մարդկանց ձեռքերը։ Նրանց չի հաջողվում կատարել այն պարտավորությունները, ինչի դիմաց էլ եկել են իշխանության, եւ ինչին ուղղված է եղել 2020 թվականի պատերազմը եւ հետագայում սահմանամերձ տարածքների հանձնումը, այսպես կոչված, դելիմիտացիայի եւ դեմարկացիայի ճանապարհով GPS-ի միջոցով»,-ընդգծեց Աղաջանյանը։
Սոթքի այսօրվա իրադարձությունները նա հորդորեց դիտարկել այդ համատեքստում։
«Սոթքի մի մասն արդեն հաջողվել է հանձնել Ադրբեջանին, մի մասը՝ ոչ։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ այդ հանքերը դեռեւս 1990-ական թվականներին շահագործման է հանձնել անգլիական մի ընկերություն, որտեղ զգալի բաժնեմաս ունի նաեւ Ադրբեջանի նախագահի ընտանիքը: Բաքուն փորձում է տիրանալ հանքերին եւ միմյանցից իսպառ կտրել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, քանի որ հենց այստեղ է անցնում դեպի ԼՂՀ երկրորդ ճանապարհը։
Սոթքի գրավումը կթուլացնի Հայաստանի դիրքերը Ջերմուկի ուղղությամբ եւ առիթ կհանդիսանա Հայաստանի իշխանությունների համար ամեն գնով արդարացնելու թղթի ստորագրումը՝ պատճառաբանելով, թե, իբր, Հայաստանը չի կարող դիմադրել եւ պետք է զիջի։
Բաքվին թուղթ է պետք, քանի որ նախկինում ոչ մի փաստաթղթում Լեռնային Ղարաբաղը չի ընդգրկվել Ադրբեջանի կազմում, և այդ դեպքում այդ թուղթը կօգտագործվի դատական գործընթացներում։ Դրա համար էլ պետք է թույլ չտալ դրա ստորագրումը»,-ասաց նախկին դեսպանը։
Արեւմուտքին այդ սադրանքները, նրա համոզմամբ, պետք են, որպեսզի ՀԱՊԿ-ին եւ Ռուսաստանին կրկին մեղադրեն իրենց պարտավորությունները չկատարելու մեջ եւ արդարացնեն Մոսկվան տարածաշրջանից դուրս բերելու քայլերը։ «Բացի այդ, այստեղ ռազմական գործողությունները կօգնեն Արեւմուտքին ուկրաինական ճակատում։ Պատահական չէ, որ սրացումը համընկել է Բահմութի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ»,-նշեց Աղաջանյանը։
Նա կարեւորեց Հայաստանի իշխանափոխությունը, քանի որ ներկայիս իշխանությունների համար կարմիր գծեր չկան, պատրաստ են զիջել Հայաստանի տարածքները:
«Քանի դեռ չկա ժողովրդի համաձայնությունը, Փաշինյանը չի կարող կատարել Արեւմուտքի առաջադրած պարտավորությունները։ Սոթքի սադրանքները եւ Ադրբեջանի ավելի վաղ սեպտեմբերյան ագրեսիան միտված են Հայաստանում հասարակական տրամադրությունները փոխելուն՝ հօգուտ խաղաղության կեղծ օրակարգի՝ թուղթ ստորագրելու միջոցով: Արեւմուտքը նաեւ անձնական ճնշում է գործադրելու Հայաստանի վարչապետի վրա, որը գտնվում է ծանր իրավիճակում»,-ասաց Աղաջանյանը։
Նա չբացառեց, որ ընդհանուր սկզբունքների մասին թուղթ կստորագրվի, իսկ մանրամասները կարող են հստակեցվել ռազմական գործողությունների արդյունքում: «Այդ դեպքում մենք լուրջ խնդիրների առաջ կկանգնենք, ինչը կբարդացնի հետագա բանակցային գործընթացը»,-եզրափակեց դիվանագետը: