Մեծ կուտակումներ կան. Գեղամասար համայնքի նախկին ղեկավար
Ադրբեջանական կողմը վաղ առավոտյան կրակ է բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. Պաշտպանության նախարարությունը պարբերական թարմացումներով տեղեկացնում է Սոթքում իրավիճակի մասին:
«Ժամը 10:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է»,-նշվում է ՀՀ պաշտպանական գերատեսչության տարածած վերջին հաղորդագրությունում:
Գեղամասար խոշորացված համայնքի նախկին համայնքապետը՝ Հակոբ Ավետյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սոթքում (Գեղամասար խոշորացված համայնքի կենտրոնը) իրավիճակին, նշեց. «Այս պահին կրակոցներ չկան, հարաբերական հանդարտ վիճակ է:
Ես տեղյակ եմ միայն Սոթքի ուղղությամբ կրակոցների մասին, բայց որ մեծ կուտակումներ կան, չեմ կարծում, որ սրանով ավարտվում է:
Բնակիչների մեջ անհանգիստ վիճակ է, եթե կրակոցները դադարեն, մարդիկ կմնան, իսկ եթե շարունակվեց, բնականաբար, Սոթքից կհանեն երեխաներին ու կանանց»: