Քաղաքական

11.05.2023 14:57


«Գոյ» թատրոնը կլուծարվի․ Արթուր Սահակյանը դատի է տալու կառավարությանը

«Գոյ» թատրոնը կլուծարվի․ Արթուր Սահակյանը դատի է տալու կառավարությանը

«Մեծ գործողությունների ծրագիր ունենք, աստիճանաբար կներկայացնենք։ Նախևառաջ դատի ենք տալու կառավարությանը՝ իր որոշումներով հանդերձ». Այս մասին Allnews.am-ի հետ զրույցում ասաց «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ ռեժիսոր Արթուր Սահակյանը՝ հավելեով, որ թատրոնի հետ կապված մի քիչ կընդլայնվի դատը՝ ընդգրկվելով քրեական գործի շրջանակներում։

«Թատրոնը արդեն իր կարծիքը ասել է այս հարցի շուրջ. հիմա ես խոսում եմ թատրոնի ամբողջ անձնակազմի կողմից՝ որպես թատրոնում աշխատող մարդ»։

Հարցին՝ տեղեկացվե՞լ են տարածքը ազատելու կամ միացման մասին, Արթուր Սահակյանը պատասխանեց.

«Դե՛ չէ, ես հիմա գնում եմ թատրոն, և ոչ մի բան դեռ չկա, ամեն բան նոր է եղել. մենք արդեն գիտենք՝ ինչ պետք է անենք, ու իրենք էլ գիտեն, թող մտածեն՝ ոնց են տակից դուրս գալու»։

Նշենք, որ կառավարությունը մայիսի 11-ի նիստում որոշեց «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու մասին:

Այս խորագրի վերջին նյութերը