Սոթքում Ադրբեջանի սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր
Սոթքի հատվածում Ադրբեջանի սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր։
Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում:
Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է:
Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: