Ի՞նչ վիճակում են ադրբեջանական կրակոցներից վիրավորված զինծառայողները
Ադրբեջանական կրակոցներից վիրավորում ստացած 3 զինծառայողների վիճակը բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Վարդենիսի զինվորական հոսպիտալից։
«Նրանց վիճակը բավարար է»,–ասաց մեր զրուցակիցը։
Վիրավորները վիրահատության կարիք ունեն, թե ոչ, այս պահին դեռ հստակ չէ։
Հիշեցնենք` ժամը 06:00-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 3 վիրավոր։Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
Ի՞նչ վիճակում են ադրբեջանական կրակոցներից վիրավորված զինծառայողները
«Նրանց վիճակը բավարար է»,–ասաց մեր զրուցակիցը։
Վիրավորները վիրահատության կարիք ունեն, թե ոչ, այս պահին դեռ հստակ չէ։
Հիշեցնենք` ժամը 06:00-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 3 վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
Ադրբեջանական կողմը հայտնում է մեկ վիրավորի մասին։