Լրահոս

10.10.2011 11:10


Կահիրեում անկարգությունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 23–ի

Կահիրեում անկարգությունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 23–ի

«ՌԻԱ նովոստին» գրում է, որ Եգիպտոսի առողջապահության նախարարությունը հայտնում է, թե մայրաքաղաք Կահիրեում անկարգությունների հետևանքով արդեն զոհվել է 23 մարդ և վիրավորվել 200–ը։

Կիրակի Եգիպտոսի հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի շենքի մոտ հավաքվել էին տասնյակ հազարավոր ղպտի–քրիստոնյաներ։ Նրանք պահանջում էին Ասուանի նահանգապետի հրաժարականը, կոչ էին անում պաշտպանել Եգիպտոսի քրիստոնյաների իրավունքները։ Այս անկարգությունների համար պատրվակ են դարձել երկրի հարավում գտնվող Էլ–Մարեյնաբ գյուղում տեղի ունեցած միջկրոնական բախումները։

Կիրակնօրյա ցույցերին մասնակցող ղպտի–քրիստոնյաները հանկարծ սկսել են քարեր և շշեր նետել հեռուստաընկերության անվտանգությունն ապահովող ոստիկանների ուղղությամբ։ Այնուհետև լսվել եմ կրակոցներ։ Ինչպես փոխանցում են ականատեսները, ցուցարարները զինվորականներից հրազեն են խլել։

Եգիպտական իշխանությունները քրիստոնյաներին կոչ են արել զսպվածություն ցուցաբերել և դադարեցնել անկարգությունները։ Ի պատասխան բողոքի գործողություններին՝ իշխանությունները պարետային ժամ են մտցրել Կահիրեում՝ գիշերվա ժամը 2։00–ից մինչ 7։00–ն տեղաշարժի սահմանափակումներ են գործում Թահրիր հրապարակում և նրա մոտակա շրջաններում։

Այս խորագրի վերջին նյութերը