Քաղաքական

11.05.2023 08:18


Ադրբեջանը հրետանային և ականանետային կրակ է բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ. կան վիրավորներ

Ադրբեջանը հրետանային և ականանետային կրակ է բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ. կան վիրավորներ

Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանը շարունակում էր կրակը հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, հայկական կողմն ունի 4 վիրավոր:

Ըստ ՀՀ ՊՆ-ի` Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 10-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը, չի համապատասխանում իրականությանը:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը