Փոփոխություն մարդկանց մեջ․ Նիկոլ քվեարկածները հետ են կանգնում իրենց ընտրությունից․ «Կարճ ասած» (տեսանյութ)
Գործի բերումով, ամեն օր շփումներ եմ ունենում ինձ անծանոթ քաղաքացիների հետ․ դիմում են իրենց խնդիրներով, կարծիք հայտնում տարբեր իրողությունների մասին, առաջարկում ըստ իրենց՝ կարևոր թեմաներ անդրադառնալու համար։ Մեկ տարուց ավելի է, որ իմ կյանքում համարյա բացակայում են նիկոլականները․ անկեղծորեն՝ ֆեյսբուքյան ու յութուբի քոմենթները եթե հանես, որոնց մի մասը ֆեյքեր են, ռեալ կյանքում որևէ նիկոլական ինձ չի մոտենում՝ ասի գիտե՞ս սա սխալ ես ասում, էստեղ անարդար ես և այլն։ Փոխարենը, տեսնում եմ մարդկանց, որոնք, վստահաբար, Փաշինյանի հետևորդ են եղել, բայց հիմա չոր ատկազ են կանգնում։ Տպավորություն է, որ ամաչում են նիկոլական լինելու համար։ Չեմ ասում նիկոլական չկա, միամիտ չեմ, բայց համատարած դժգոհության ֆոնին իրենք չեն նկատվում։ Մարդկանց դեռ մեծ խումբ կա նիկոլական, որոնք, եթե պաշտոնյաներին ու հարազատներին հանենք, էն շրջանակն է, որ փոխվում են միայն այն ժամանակ, երբ անձամբ իրենց է վնաս տալիս։
Իսկ ի՞նչն է առավել նկատելի։ Միջին տարիքի մի տղամարդ, որ Երևանում շենքի շինարարության վրա է աշխատում ու ապրում է վատ պայմաններում, քանի որ տան վարձի փող չունի, ապրում է հենց այն կիսակառույցում, որտեղ աշխատում է, ասում է՝ առաջ աշխատել է Ալավերդու պղնձաձուլարանում, բավարարված է եղել իր աշխատանքով։ Հեղափոխությունից հետո փակվել է պղնձաձուլարանը։ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի նոյեմբերի 27-ին գնացել է Ալավերդի, հավաքել ժողովրդին, խոսք տվել, որ շուտով կաշխատի․ եթե չաշխատի, Թեղուտի հանքը, որ էլի Նիկոլի վախտ էր փակվել, կբացեն, բոլորդ կգնաք կաշխատեք։ Եկեք «Իմ քայլը» դաշինքին ձայն տվեք, որ Ալավերդին դարձնեմ դրախտ երկրի վրա։ Ձայնը հավաքել է, բան չի արել, հանքում աշխատողն էլ դարձել է բանվոր նորակառույց շենքում։ Ընկերը գլուխ է գովում՝ առաջին օրից դեմ եմ եղել։ Ու էստեղ երկու ընկեր վիճում են, որովհետև ոչ միայն դեմ չի եղել, այլ՝ ամենաջերմ պաշտպաններից էր։ Ուղղակի քանի որ վատ ընտրություն էր, ատկազ ա կանգնում։
Շատ հետաքրքիր շրջան է, երբ մարդիկ ամաչում են իրենց կատարած իշխանափոխության, քվեարկության համար․ ամաչում են ասել, որ Նիկոլի հետևից գնացել են․ որովհետև դա նշանակում է ընդունել մեղավորության բաժինը երկրի կործանման մեջ։ Մեր մեջ ասած՝ բնականաբար՝ կհերքեն․ իսկի քաղաքական ուժերն ու գործիչները, որ թիկունք կանգնեցին, բերեցին, հիմա ասում են մենք ինչ կապ ունենք, էլ ուր մնաց սովորական քաղաքացին։ Ինձ լավ ծանոթ մեկը, որ Նիկոլի համար հոգի էր տալիս ու ինձնից նեղացել էր, հիմա ասում է արա ո՞նց օգնեցին, որ գա իշխանության։ Քաղաքացին, կրկնում եմ, ատկազ է կանգնում իր ընտրությունից ու նման դեպքերը լիքն են։ Առաջ որ հարցումներ էինք անում, ում մոտենում էինք, իրենց մատնացույց անելով՝ ասում էր այ էս տղեն հեղափոխություն է արել։ Հիմա ասում են՝ ո՞վ, մե՞նք, սկզբից էլ չենք հավատացել դրան, ո՞նց կարող էր ես «կակոյ նի բուտ» Նիկոլի հետևից էթայի։
Քաղաքացիների՝ ինձ հանդիպած մեծ հատվածը, ու իմ շրջապատում էլ շատ են նման մարդիկ, իշխանությունից սպասելիքի իսպառ բացակայություն ունեցողներն են։ Կյանքի կառավարման շատ հարցերում քաղաքացին սպասում է, որ հեսա իշխանությունը մի բան կանի, մի որոշում կկայացնի, որովհետև դա իր լուծելուն է։ Փակ է Լաչինի միջանցքը, պետք է բացի իշխանությունը, Բրյուսելում բանակցում են, իշխանությունը պետք է արդյունքի հասնի, Լարսը փակել են բեռնատարների համար, հեղուկ գազի դեֆիցիտ է, պետք է իշխանությունը հարցը լուծի և այլն։ Ժողովրդի մի մեծ մասը, սակայն, չունի էդ սպասելիքը։ Գնացել է Չեխիայում հանդիպումների, ղեկավարության հետ է բանակցել, հարցազրույց է տվել, նոր բաներ ասել։ Նիկոլի Չեխիա այցից Հայաստանի ու Սփյուռքի հանրությունը ընդամենը մի տեսանյութ քննարկեց․ որ քաքացուն մեղադրում է հողերը հանձնելու մեջ, քանի որ Սփյուռքում է ապրում։ Ոչ մեկ չէր սպասում, որ հեսա չեխերի հետ այսինչ լավ պայմանավորվածությունը ձեռք կբերի։ Փաշինյանն այլևս էն մակարդակի գործիչ է ու պետության էն մակարդակի ղեկավար, որից հանրությունը ոչ թե սպասում է կարևոր խոսքի, քայլի, այլ՝ հեսա ինչ է բլթացնելու, ելույթի ընթացքում քանի անգամ ձեռքը տարավ քթին, ներողություն արտահայտությանս՝ հետույքը քորեց, ինչքան խեղճ էր նստած, էն Լուկաշենկոն ինչի էր բրդում և այլն։ Եվ քանի որ սպասելիք չկա Նիկոլից, ուրեմն էդ սպասելիքը մեծանում է արդեն իշխանությունից դուրս մարդկանցից ու գործիչներից։ Ժողովուրդը, լրագրողները ընդդիամդիր են տեսնում, հարցնում են՝ իսկ ընդդմությունն ի՞նչ ա անում ադրբեջանական անցակետը հանելու, Լաչինի միջանցքը բացելու համար։ Հարցի հասցեատերը Արարատ Միրզոյանն ա, Ռուսաստանում Հայաստանի դեսպանն ա, Նիկոլն ա, տարբեր ռանգի բանակցողներն են․ էս հարցը պետք է տրվի իրենց․ ընդդիմությանը մի հարց պետք է տրվի՝ իսկ ի՞նչ եք անում Նիկոլին հեռացնելու համար։ Բայ ժողովուրդը, կրկնում եմ, խոշոր հաշվով, իշխանությունից չունի սպասելիք, գիտի, որ կամ եղած, կամ չեղած, մի հաիշիվ ա։ Դրա համար էլ, ինչպես մի անգամ ասացի, անգամ իրենց խնդիրներով հազվադեպ են կառավարության դիմաց ակցիայի գալիս։ Նիկոլ Փաշինյանի ելույթ-հարցազրույցները նայեք, նրա մասնակցությամբ տեսանյութերը նայեք, եթե դրանք ծաղրական չեն, զավեշտներ չեն, սկանդալներ չեն, ուրեմն հաշված թվով դիտումներ ունեն։
Քաղաքացիների էն հատվածը, որը, ցավոք, ամենաշատն է, անտարբերներն են։ Նրանց մեջ շատ են մարդիկ, որ 2018-ի գործողություններին մասնակցել են, խորը հիասթափվել են, ու հիմա չեն ուզում կրկին դուրս գալ՝ վախենալով կրկին խաբվել։ Դա հատկապես երիտասարդությունն է․ նրանք այսօր անտարբեր են մեր երկրի ապագայի նկատմամբ։ Իրենք իրենց համար ապրում են։ Իրենք էլ են դժգոհ այն իրավիճակից, որ կա, բայց իրենք չեն խառնվում ոչ մի բանի։
Այն խնդիրները, որոնք առաջ տասներորդական էին մեզ համար, հիմա առաջնային են։ Օրինակ՝ առաջ երբ հարցում էին անում մարդկանց մեջ, թե ամենամեծ պրոբլեմը, ըստ իրենց որն է, անվտանգությունը կասեր 10-ից մեկը, հիմա դա ասում են 10-ից 8-ը կամ 9-ը։ Երբ երկրում անվտանգային խնդիր է լինում, ու իշխանության զանազան ներկայացուցիչներ անմիջապես հայտնվում են բունկերում, ուրեմն պատկերացրեք քաղաքացին ինչ կարգի սպասելիք չի ունենա իրենցից։ Հեղինակավոր կազմակերպություն հարցում է արել, ու պարզվում է, որ եթե 2018 թվականին բնակչության 72 տոկոսը վստահ է եղել, որ Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ, էսօր ուղիղ դրա կեսն է էդպես մտածում, բնակչության կեսից ավելին վստահ է, որ սխալ ուղղությամբ ենք գնում։ Հարցվածները դժգոհ են կառավարության աշխատանքից, դժգոհ են բանակի ղեկավարությունից, կոռուպցիայի դեմ պայքարից։ Սա լուրջ ազդակ պետք է լինի իշխանությանը։ Ընդդիմությունից էլ, այո, հիասթափված են մարդիկ, բայց մեկ է՝ ընդդիմադիր ժողովուրդը իշխանամետ չի դառնալու։
Կարող է դու օգտվում ես ուժայիններից, որ պահես աթոռդ, մեշոքով պարգևավճար ես բաժանում, որ կողքիցդ չփախչեն, ֆեյքեր ես պահում, լրատվամիջոց առնում, բայց դա մի օր պայթելու է։ Ձեզնից առաջ էլ կար իշխանություն․ էնտեղ էլ կային մարդիկ, որ հենց ընդդիմությունը բողոքում էր, ասում էին ժողովուրդն ա որոշում, ժողովուրդը մեզ ա ձայն տվել։ Իսկ խնդիրները կուտակվում էին, ու մի օր պայթեց։ Նույնը հիմա է լինելու․ ուղղակի ի տարբերություն ձեզ՝ էն ժամանակ դժգոհություն էր, հիմա ատելություն է։
Կարճ ասած՝ այժմ գլխավոր խնդիրն այն է, որ թվարկածս ու չթվարկածս խմբերը, հիասթափվածները, անտարբերները, ակտիվ ու պասիվ բողոքողները, ի վերջո, դադարեցնեն միայն նեղ շրջանակում, սուրճի սեղանի շուրջ, բեսեդկայում, հարցումների ժամանակ դժգոհելը և միավորվեն։ Քաղաքացին պետք է ունենա քաղաքացիական պահվածք։ Խոսքը ազգ դառնալու մասին է։ Բոլոր պատճառները, նախադրյալները, հիմքերը կան։ Այս ամենի երևի միակ դրական բանը էն կլինի, որ այս մեծ շոկային հարվածը ստանալուց հետո խելքներս գլուխներս գա ու գուցե հետագայում էս կարգի սխալներ չանենք։ Չենք գնա խաբեբաների հետևից, ոչ թե կառաջնորդվենք սիրում եմ չեմ սիրումով, այլ՝ ով «կարող է», ով «չի կարող»-ով։ Որպեսզի, իսկականից, ունենանք ապագա։

Սևակ Հակոբյան
Աղբյուրը՝ yerevan.today