Ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել Հադրութի կենտրոնական գրադարանը
Ադրբեջանցիներն ավերել են բռնազավթված Հադրութ քաղաքի կենտրոնական գրադարանը։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Հադրութի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն՝ Վարսիկ Ամիրջանյանը, ով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեսանյութում է նկատել, որ շինությունը բացակայում է:
«Հադրութի կենտրոնական գրադարանի շենքը կառուցվել էր դեռևս 1932 թվականին: Ադրբեջանցիների հրապարակած տեսանյութից երևում է, որ գրադարանի շենքից գրեթե ոչինչ չի մնացել»,-ասում է գրադարանի տնօրենը։
«2020 թվականի տվյալներով գրադարանի ֆոնդը կազմում էր մոտ` 39 հազար 720 կտոր գիրք։ Մոտ 750-800 ընթերցող ունեինք: Այս պահին գրքային ֆոնդից տեղեկություն չկա»,-նշել է Վ.Ամիրջանյանը՝ հավելելով, որ դիմելու են Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդին՝ ադրբեջանական մշակութային հերթական վանդալիզմի դրսևորումը միջազգային ատյաններում բարձրաձայնելու համար: