Ալեքսանդր Իսկանդարյան. «...եթե անգամ բազմապատկման աղյուսակը գրված լիներ, միևնույն է, աղմուկ կառաջացներ»
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը «7օր»-ին ասել է, որ Հայաստանի և Թուրքիայի համատեղ հայտարարության մեջ «եթե անգամ բազմապատկման աղյուսակը գրված լիներ, միևնույն է, աղմուկ կառաջացներ»։ Կոալիցիայից ՀՅԴ-ի դուրս գալն էլ քաղաքագետը պայմանավորում է ներքաղաքական գործոններով։
-Դաշնակցությունն իր էլեկտորատն ունի։ Կան որոշ քայլեր, որոնք Դաշնակցությունը պետք է անի, որովհետև Դաշնակցություն է։ Բացի այդ ՀՅԴ-ն կապեր ունի արտերկրի հայ համայնքի հետ և մենք գիտենք, թե ինչպե՞ս է Սփյուռքն ընդհանրապես վերաբերում Թուրքիայի հետ հաստատած յուրաքանչյուր փաստաթղթի։ Դաշնակցության մարդկային, ֆինանսական և ինտելեկտուալ ռեսուրսներից շատերն էլ գտնվում են հենց այնտեղ,- ասել է Ա. Իսկանդարյանը։