Բանակցություններին ու դրանց արդյունքներին երկար չենք սպասի․ Բայրամովը «դրական գործոն» է որակել Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումը
Վաշինգտոնում կայացած բանակցությունների ժամանակ մենք մեկ քայլ առաջ ենք գնացել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա նաև հավելել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների կայանալիք հանդիպումը Բրյուսելում «երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասն է կազմում» և կարող է դիտարկվել որպես «Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների բաղկացուցիչ մաս»։
«Ընդհանուր առմամբ, մենք դրական ենք գնահատում ընթացող գործընթացը, քանի որ երբեմն բանակցային գործընթացում ընդմիջումներ կամ ձգձգումներ են լինում: Ադրբեջանական կողմի մոտեցումն այս հարցում միշտ կայուն է և հետևողական․ մենք հանդես ենք գալիս հօգուտ բանակցային գործընթացի և կարգավորման»,-նշել է Բայրամովը։
Նրա խոսքով՝ առաջնորդների հանդիպումը, ընդհանուր առմամբ, դրական գործոն է։
«Բանակցություններին ու դրանց արդյունքներին երկար չենք սպասի»,-հավելել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Աղբյուրը՝ tert.am