ՊԲ. «Ադրբեջանը նպատակային քայլեր է իրականացնում շփման գծում իրադրությունն ապակայունացնելու ուղղությամբ»
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը տակավին անհանգիստ էր: Չնայած պաշտոնական Բաքվի կողմից միջազգային տարբեր ատյաններում պարբերաբար հնչեցվող այն մեղադրանքներին, թե իբր հայկական կողմը շարունակ խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը, իրականությունը փաստում է լրիվ հակառակը: Դրա վառ ապացույցն են անցած 7 օրերի ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությունները, որոնց արդյունքում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 550 կրակոց: Առավել ինտենսիվ խատումներ են արձանագրվել հոկտեմբերի 4-ին և 5-ին, որոնց ընթացքում, բացի ինքնաձիգերից և գնդացիրներից, հակառակորդը շուրջ 70 անգամ թիրախային կրակ է բացել"СВД", "Սև նետ" և "Իստիգլալ" դիպուկահարային զինատեսակներից: Մանավորապես հոկտեմբերի 5-ին ժամը 17.00-ի սահմաններում շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ արձակված թշնամական կրակոցից ստանալով գնդակային հրազենային վիրավորում, զոհվել է ՊԲ զինծառայող, 1987թ. ծնված Յուրի Արամի Սարգսյանը:
Կատարվածը մեկ անգամ ևս փաստում է, որ ինչպես դարանակալ հակառակորդի զինուժը, այնպես էլ նրա սադրիչ գործողությունները պարտակող քարոզիչները նպատակային քայլեր են իրականացնում հակամարտ կողմերի շփման գծում իրադրությունն ապակայունացնելու ուղղությամբ: Հանգամանք, որը ՊԲ դիրքապահ ստորաբաժանումներին ստիպում է իրենց գործողություններում լինել առավել վճռական և հակառակորդին տալ համարժեք, իսկ գուցե նաև խիստ պատասխան:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին