Կարծիք

09.05.2023 16:55


Մեր ընդհանուր հաղթանակը նացիզմի դեմ

Մեր ընդհանուր հաղթանակը նացիզմի դեմ

Մենք հիմա ապրում ենք մի ժամանակներում, երբ պատմությունը վերանայվում է և նենգափոխվում: Բայց ինչ էլ անեն, միևնույն է չեն կարողանալու ջնջել մեր հաղթանակները, մեր պատմությունը:

Մեզ համար ամեն ինչ շատ պարզ էր. եթե նացիզմը հաղթեր, ապա այսօրվա Հայաստանը չէր լինի, մենք Թուրքիային կուլ կգնայինք: Հատկապես Ստալինգրադում ճակատագրական մարտեր էին այս առումով, և հայերը փայլեցին:

Ֆաշիզմի դեմ պայքարում հայերս անուրանալի և էական դերակատարում ենք ունեցել: Դա մեր բոլորի հաղթանակն էր: Իմ երկու պապերն էլ (Անդրանիկ Թևանյանը և Պերճ Նազարեթյանը) մասնակցել են պատերազմին ու հերոսաբար կռվել: Փա՛ռք մեր բոլոր պապերին, փա՛ռք մեր հերոսներին: Պետք է ամեն ինչ անել, որ հաղթանակներն անցյալում չմնալ:

Հ.Գ. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը կազմակերպել էր Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված միջոցառում, որին հրավիրված էի ու ներկա գտնվեցի նաև ես:

Դեսպան Կոպիրկինի հետ քննարկում ու գնահատում էինք մեր ժողովուրդների համատեղ անցած ճանապարհը, ապագա անելիքները: Ռուս լրագրողուհին անմահացրեց իմ ու դեսպան Կոպիրկինի զրույցը:

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը