Ադրբեջանը գրավոր կերպով է երաշխավորել «Եվրատեսիլ 2012»-ի հյուրերի անվտանգությունը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք «Եվրատեսիլ 2012»–ը անցկացվելու է Բաքվում։ Այս անգամ Հայաստանի մասնակցությունը մրցույթին դեռ հարց է, քանի որ կասկածի տակ է մեր պատվիրակության անվտանգության հարցը։
Չնայած Բաքվից մի քնաի անգամ հայտարարել էին, թե բոլոր մասնակիցների անվտանգությունն ապահովված է լինելու՝ հայկական կողմը անվտանգության երաշխիքներ պահանջում է Եվրոպական հեռարձակողների միությունից։
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն նամակ է ուղարկել Եվրոպական հեռարձակման միությանը:
Նա Ադրբեջանի իշխանությունների անունից երաշխավորել է «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթի հյուրերի անվտանգությունը և տեղեկացրել, որ նրանց համար պարզեցվելու է այցագրային ռեժիմը: